Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թբիլիսիի կենտրոնական փողոցներն ախտահանվել են հատուկ լուծույթով

Թբիլիսիի կենտրոնական փողոցներն ախտահանվել են հատուկ լուծույթով
03.04.2020 | 17:15

Թբիլիսիի կենտրոնական փողոցներն ախտահանվել են հատուկ լուծույթով, որն անվտանգ է մարդկանց առողջության համար: Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության մասնագետները, քաղաքային ծառայությունների և հատուկ տեխնիկայի հետ համատեղ Թբիլիսիում իրականացրել են լայնածավալ ախտահանում: Մայրաքաղաքում ախտահանման աշխատանքներին մասնակցել է 60 միավոր հատուկ տեխնիկա:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ