Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր

Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր
03.04.2020 | 17:16

Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր, գրում է ամերիկյան «Foreign Policy»-ն՝ պատմելով այն երկրների մասին, որոնք հասել են որոշակի արդյունքների՝ այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու հարցում: «Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի, Վրաստանի և Իսլանդիայի օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը հնարավոր է դադարեցնել», - ասվում է հոդվածում: Հեղինակները նշում են, որ որոշ երկրների հաջողությունները բավականին անսպասելի էին: «Չնայած Վրաստանը փոքր երկիր է մի տնտեսությամբ, որը ծանր վիճակում է, սկսել է լուրջ միջոցներ ձեռնարկել դեռ փետրվարի վերջից, ներառյալ` դպրոցների փակումը և ախտորոշման թեստերի անցկացումը», - ասվում է հոդվածում: Այս երկրում դեռ ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից: Կառավարական stopcov.ge կայքում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում COVID-19 ախտորոշվել է 148 մարդու մոտ, ապաքինվել է 26 հիվանդ: Կարանտինում կա 5550 մարդ, հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է 281 մարդ:
Կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված, Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել և կարանտին մտցվել ամբողջ երկրում: Մարտի 31-ից ժամը 21:00-ից 06:00-ը գործում է պարետային ժամ: Հասարակական տրանսպորտի, ներառյալ մետրոյի, աշխատանքն ամբողջովին դադարեցված է: Բոլոր քաղաքների մուտքերի և ելքերի մոտ տեղակայված են ճանապարհային անցակետեր՝ քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար:

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ