Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Համավարակը 4 շաբաթից բեկումնային կետի կհասնի

Համավարակը 4 շաբաթից բեկումնային կետի կհասնի
03.04.2020 | 17:27

Կորոնավիրուսի գծով Չինաստանի առաջատար փորձագետ Ժեն Նանշանը հայտարարել է, որ համավարակը, ամենայն հավանականությամբ, չորս շաբաթից՝ ամսվա վերջին բեկումնային կետի կհասնի, գրում է dailymail.co.uk-ը:


83-ամյա համաճարակաբանը, որ գլխավորում է ստեղծված առողջապահական ճգնաժամի զարգացմանը հետևող մասնագիտական թիմը, կանխատեսել է, որ Չինաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի լինի: «Քանի որ գնալով ավելի շատ երկրներ են խիստ միջոցառումներ սահմանում, կանխատեսում եմ, որ արդեն ապրիլի վերջին վարակման հաստատված նոր դեպքերի քանակը կսկսի նվազել»,- ասել է մասնագետը: Նա մանրամասնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար երկու մեթոդ կա: «Առաջինը վարակի փոխանցման մակարդակը նվազագույն շեմին հասցնելն է, դրա տարածումը կանխելն ու դրանով ավելի շատ ժամանակ շահելը: Մյուսը փոխանցման մակարդակի դանդաղեցումն է ու հիվանդների քանակի նվազեցումը»,-բացատրել է համաճարակաբանը:
Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածման հավանականությանը, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ «լուռ վարակակիրները», որոնք վարակված են, բայց որևէ ախտանշան չունեն, վարակի փոխանցման ցածր ռիսկային խմբում են: Չինաստանում մարդիկ մտավախություն ունեն, որ կորոնավիրուսից ապաքինված, սակայն կրկնակի թեստի արդյունքում նորից դրական պատասխան ստացածները կարող են կրկին վարակման աղբյուր դառնալ: Մեկնաբանելով այս տեսակետը՝ բժիշկ Ժենը նշել է, որ ապաքինվածների օրգանիզմներում արդեն հակամարմիններ կան, ուստի՝ նրանք այլևս վտանգ չեն ներկայացնում: «Եվ եթե նույնիսկ նրանցից ոմանք ապաքինվելուց հետո կրկնակի թեստի արդյունքում դրական պատասխան են ստանում, միևնույն է նրանց շրջանում վարակի փոխանցման մակարդակը շատ ցածր է»,-եզրափակել է մասնագետը:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ