Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել վարակից ապաքինվածների արյան միջոցով

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել վարակից ապաքինվածների արյան միջոցով
03.04.2020 | 17:29

Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա գավառում COVID-19 կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել՝ օգտագործելով արդեն առողջացած անձանց արյան պլազման: Ինչպես փոխանցում է ANSA-ն, մի քանի հիվանդներ արդեն ստացել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց արյունից ստացված պլազման, որն ամենայն հավանականությամբ հակամարմին է պարունակում:


Արյան առաջին դոնորներն են դարձել Պավիայում կորոնավիրուսով վարակված բժիշկներից երկուսը, որոնք բուժում են անցնում: Նրանք ամուսիններ են, որոնք գավառում վիրուսով վարակված առաջին անձանցից էին:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ