Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տիգրան Խաչատրյան. Մենք արագ կվերականգնենք և պոտենցիալը, և տնտեսական ակտիվությունը

Տիգրան Խաչատրյան. Մենք արագ կվերականգնենք և պոտենցիալը, և տնտեսական ակտիվությունը
03.04.2020 | 17:32

Հայաստանում տնտեսական արդյունքի կրճատումը՝ տարեսկզբի կանխատեսումների համեմատ էական կլինի: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահ է՝ տնտեսությունն ի վիճակի է արագ վերականգնել պոտենցիալը: Նախարարը ասուլիսում՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի կանխատեսմանը, թե կորոնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա, համաձայնեց ԿԲ-ի կանխատեսման հետ, սակայն նկատեց. «ԿԲ-ի գնահատման առանձահատկությունը կայանում է նրանում, որ դա կոնկրետ իրավիճակի գնահատական է, այսինքն՝ այդ պահի դրությամբ տրված գնահատական: Մենք գտնում ենք, որ այս տարին այն տարին է, որ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը տարվա սկզբին արված կանխատեսումների համեմատությամբ: Տարվա սկզբին այդ արդյունքները բավականին լավատեսական էին, և երկու ամսվա ցուցանիշները ոչ ավելի վատ էին, քան 2019-ին արձանագրված շատ լավ ցուցանիշները: Սակայն սա ցույց է տալիս մի բան. որ մենք կարող եք արտադրել, կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որը աճում է բարձր տեմպերով: Կանցնեն դժվար ժամանակները: Չնայած 2020-ի դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք և´ պոտենցիալը, և´ տնտեսական ակտիվությունը»,-ասաց Խաչատրյանը:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ