Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանից Հայաստան է տեղափոխվել ՀՀ 31 քաղաքացի

Վրաստանից Հայաստան է տեղափոխվել ՀՀ 31 քաղաքացի
03.04.2020 | 20:26

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է 31 ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան՝ հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք», - ասված է հայտարարությունում։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին):

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ