ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Բեռլինում տուգանքներ են սահմանվել փողոցում 1.5 մ հեռավորությունը չպահպանելու համար

Բեռլինում տուգանքներ են սահմանվել փողոցում 1.5 մ հեռավորությունը չպահպանելու համար
03.04.2020 | 20:30

Բեռլինի Սենատը սահմանել է տուգանքների չափ՝ կարանտինի սահմանափակումները խախտելու համար, ներառյալ՝ շրջապատից մեկուկես մետր հեռավորությունը չպահպանելու համար: Քաղաքում սահմանափակող միջոցառումները երկարաձգվել են մինչև ապրիլի 19-ը: Փողոցում և հասարակական վայրերում միմյանցից 1.5 մետր հեռավորություն չպահպանելու համար տուգանքը կարող է լինել 25-500 եվրո: Սպորտ և վազք թույլատրված է, բայց դրանց չի կարող մասնակցել նույն ընտանիքի ավելի քան երկու անդամ: Տան հարկադիր կարանտինային ռեժիմի խախտման համար տուգանքներ են սահմանվում 250- 2500 եվրոյի չափով: Առանց հարգելի պատճառի փողոցում հայտնվելու համար տուգանքը կարող է լինել մինչև 100 եվրո: Գերմանիայում բոլոր հասարակական վայրերը փակ են, բացառությամբ՝ մթերային խանութների: Երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակվելու 85 063 դեպք, մահացել է 1111 մարդ:

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ