Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի համար ապրիլի 6-ին կկազմակերպվի չարթերային թռիչք

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի համար ապրիլի 6-ին կկազմակերպվի չարթերային թռիչք
04.04.2020 | 15:20

Ապրիլի 6-ին կազմակերպվի Ռուսաստանից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձը՝ հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը: «Հայտնում ենք, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից», - ասված է դեսպանության հաղորդագրությունում:
Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ