Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

18 երկիր, որտեղից կորոնավիրուսի տեղեկություններ չեն ստացվել

18 երկիր, որտեղից կորոնավիրուսի տեղեկություններ չեն ստացվել
04.04.2020 | 15:27

Աշխարհում 18 երկիր է հաշվվում, որտեղից նոր տեսակի կորոնավիրուսի վարակման մասին տեղեկություններ չեն ստացվել՝ վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի՝ այսօր հրապարակած տվյալները։


Խոսքը Վանուատուի, Եմենի, Կիրիբատիի, Հյուսիսային Կորեայի, Կոմորյան կղզիների, Լեսոտոյի, Մարշալյան կղզիների, Միկրոնեզիայի, Նաուրուի, Պալաուի, Սամոայի, Սան Տոմե և Պրինսիպիի, Սողոմոնյան կղզիների, Տաջիկստանի, Տոնգայի, Թուրքմենստանի, Տուվալուի և Հարավային Սուդանի մասին է:
Փորձագետները կարծում են, որ որոշ երկրներում կառավարությունները թաքցնում են վարակման դեպքերը։ Մի շարք երկրներում էլ, ինչպիսին Եմենն է, ռազմական կոնֆլիկտների հետևանքով վիճակագրական տվյալներ հավաքելը բավականին բարդ է։ Միևնույն ժամանակ, տվյալ երկրների մեծ մասը ոչ մեծ կղզային պետություններ են, որոնք արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապեր ունեն։ Այսպիսով՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել աշխարհի 10 ամենաքիչ այցելություններն ունեցող երկրներից 7-ում։

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ