Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռոբերտ Քենեդու թոռնուհին և նրա որդին անհայտ կորել են

Ռոբերտ Քենեդու թոռնուհին և նրա որդին անհայտ կորել են
04.04.2020 | 15:32

The Washington Post-ը հայտնում է, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդու թոռնուհին, ապրիլի 2-ին անհայտ կորել է որդու հետ Մերիլենդ նահանգի ափին գտնվող Չեզապեյկի ծոցում: Խոսքը Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքինի և նրա ութամյա որդու՝ Գիդեոնի մասին է: Դեպքը տեղի է ունեցել Շեյդի Սայդ քաղաքում, ուր 40-ամյա Մեյվ Քենեդին ընտանիքի հետ եկել էր մորը այցելելու: Անհետացած կնոջ ամուսնու խոսքով, երեխաները պատահաբար գնդակը նետել են ջրի մեջ, երբ խաղում էին տան մոտակայքում գտնվող ափի մոտ: Նրա կինը և որդին փորձել են մակույկով գնալ գնդակի հետևից, սակայն ուժեղ հոսանքի պատճառով չեն կարողացել վերադառնալ ափ:

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ