«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է Իդլիբի զինադադարը տարածել Սիրիայի ամբողջ տարածքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է Իդլիբի զինադադարը տարածել Սիրիայի ամբողջ տարածքում
04.04.2020 | 15:34

Սիրիայում զինված դիմակայության բոլոր կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և մարդասիրական միջանցքներ բացեն երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների, սարքավորումների և դեղամիջոցների առաքման համար, մամուլի ասուլիսում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը: «Անհրաժեշտ է հասնել կայուն հրադադարի ռեժիմի երկրի ամբողջ տարածքում, ինչը թույլ կտա մարդասիրական միջանցք բացել տասնամյակներ տառապող մարդկանց համար»,- ասել է նա:
Գուտերիշը հայտարարել է, որ հրադադարը, որը Ռուսաստանը և Թուրքիան ապահովում են սիրիական Իդլիբում, լիովին պահպանվում է: Նա նաև հիշեցրել է, որ երկրում արդեն գրանցել է կորոնավիրուսից առաջին մահը, և իրավիճակը կարող է վատանալ:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ