Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Երկուշաբթի օրը ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին

Նիկոլ Փաշինյան. Երկուշաբթի օրը ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին
04.04.2020 | 21:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ.
Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:


Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike-երի հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով՝ Like մինուս dislike եւ այլ արձագանքներ: Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ: Մինչ հանդիպում՝ երկուշաբթի օրը, ժամը 18.30»։

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ