Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 822

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 822
05.04.2020 | 13:57

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 52-ով՝ հասնելով 822-ի՝ հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: Բացասական են եղել 3 844 թեստերի արդյունքները: Փաստացի բուժվում է 758 քաղաքացի, ապաքինվել են 57-ը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում հերթական անգամ նշել է՝ վարակակիրների մեծ մասը լավ վիճակում է, գրեթե բուժում չի ստանում: «Մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության, որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի, բայց այնուամենայնիվ նրանք վարակակիրներ են, և նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի», - ասել է վարչապետը: Առողջապահության նախարարությունը շարունակում է հորդորել քաղաքացիներին մնալ տանը, սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային։

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ