Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը

Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը
05.04.2020 | 13:59

Կյանքը մոլորակի վրա կանգ է առել: Վերադարձը բնականոն վիճակին ավելի թանկ կնստի, քան բոլոր հետպատերազմյան ճգնաժամերի դեպքում: Վերջնական հետևանքը վիրուսը ցույց կտա ամիսներ անց, եթե ոչ՝ տարիներ, ներկա պահին Արևմուտքը կանխավճար է տալիս տնտեսության ապաքինման և վերականգնման համար, և այդ վճարը հաշվարկվում է տրիլիոն դոլարներով՝ գրում է BBC-ն՝ վերլուծելով աշխարհում տիրող իրավիճակը և կորոնավիրուսի տարածման տեմպերը: Համավարակն Արևմուտքում դեռևս չի հասել գագաթնակետին, և դրա շարունակությունից կախված կլինի, թե որքան աղքատ են ապրելու մարդիկ: Մի շարք երկրներում կարանտինը շաբաթներ շարունակվում է, իշխանությունները նախազգուշացնում են, որ այս կամ այն ձևաչափով կարող է և կես տարի տևել:


Աղետի մոտավոր մասշտաբները կարելի է գնահատել՝ հաշվի առնելով, թե որքան գումար են խոստանում ծախսել հարուստ երկրների իշխանությունները տնտեսության վերականգման սկզբնական փուլում: Խոսքը հսկայական, աննախադեպ և վախեցնող գումարների մասին է:
ԱՄՆ-ն հաստատել է 2 տրիլիոն դոլար արժողությամբ հակաճգնաժամային փաթեթը, Եվրոպան դեռևս կես տրիլիոն է հատկացրել, սակայն ավելին է պատրաստվում անել: Իսկ «Մեծ քսանյակի» երկրները մարտի ավարտին արդեն խոստացել են 5 տրիլիոն դոլար ծախսել ճգնաժամի դեմ պայքարում: Դա համաշխարհային տնտեսության տարեկան ծավալի մոտ 6 %-ն է:


Ի տարբերություն նախորդ ճգնաժամերի՝ խոսքը Կենտրոնական բանկերի կողմից նոր փողերի տպագրման մասին չէ, այլ եղած միջոցների և առանց այն էլ կրճատվող եկամուտների վերաբաշխման՝ առավել տոժածների օգտին: Այս կերպ ասած՝ աղքատանալու են բոլորը: Հաղթողներ չեն լինելու:


«Այժմ արդեն պարզ է, որ աշխարհը հետընթաց է ապրելու, որը կարող է լինել ավելի վատը, քան այն, ինչի միջով անցել ենք 2009-ին»,- կանխատեսել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան: Նա չի բացառել, որ 2021-ին տնտեսական աճ կլինի, սակայն այն դեպքում, եթե համավարակը հաջողվի զսպել և ուղղել դրա հասցրած վնասները:
Կորոնավիրուսը բացահայտել է առողջապահության համակարգի թերությունները որոշ երկրներում և լիակատար տապալումը՝ մյուսներում: Առաջին անհապաղ ծախսերն արվել են հենց այս ասպարեզում. ժամանակավոր հիվանդանոցներ, դիմակների և սարքավորումներ անհապաղ ձեռքբերում, բուժանձնակազմի ընդունումն աշխատանքի: Երբ իրավիճակը հանդարտվի, մեծ թվով երկրներ պետք է ներդրումներ անեն առողջապահության ոլորտում հայտնաբերված խնդիրները լուծելու համար: Սակայն դրա համար գումար չի լինի, եթե տնտեսական ակտիվությունը չվերականգնվի:


Գրեթե բոլոր երկրները անվերադարձ դրամաշնորհներ և արտոնություններ են խոստանում փոքր բիզնեսին և անհատ ձեռներեցներին, հարկային աձակուրդներ. վճարումների հետաձգում, առավել տուժած ոլորտներում գործող ընկերությունների ձեռքբերում. այս ցուցակը բացում են ավիացիոն և զբոսաշրջային ընկերությունները:
Իռլանդիան, օրինակ, Covid-19-ի պատճառով աշխատանքը կորցրած բնակիչներին խոստանում է գործազրկության նպաստների ավելացում՝ հասցնելով շաբաթական 350 եվրոյի:
Նիդերլանդներում, Չեխիայում և Մեծ Բրիտանիայում իշխանությունները խոստացել են իրենց վրա վերցնել մասնավոր բիզնեսի վճարների 80-90 տոկոսը:
«Ներկայիս ճգնաժամն ամենալուրջն ու զանգվածայինն է մեր հիշողության մեջ»,- ասել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության հարուստ երկրների ակումբի գլխավոր տնտեսագետ Լորանս Բունը:


Վիրուսի դեմ պայքարի հարցում դեռևս ոչ ոք չի կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ Կոնգրեսը 2 տրիլիոն դոլար է հատկացրել տնտեսության վերականգնման համար: Կես տրիլիոնը կհատկացվի խոշոր և միջին բիզնեսին, 350 միլիալրդը՝ փոքր ձեռնարկություններին: Ամերիկացիներին կանխիկ 300 մլրդ դոլար կհատկացվի:
Կորոնավիրուսից ամենից շատ տուժած ԵՄ երկրներից Ֆրանսիան ամենառատաձեռն է գտնվել. պատրաստ է 350 մլրդ եվրո հատկացնել (ՀՆԱ-ի 15 տոկոսը): Իտալիան 25 մլրդ եվրո է տրամադրել, Իսպանիան՝ 10 մլրդ:
Նիդերլանդները պատրաստվում է առաջիկա երեք ամսում 20 մլրդ եվրո ծախսել կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը: Մոտավորապես նույնքան արդեն հատկացրել են Դանիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իռլանդիան և Չեխիան: Մյուս երկրներից Ավստրիան, Հունաստանը, Շվեդիան և Էստոնիան որոշել են միանգամից վատագույնին պատրաստվել՝ ՀՆԱ-ի 5-10 տոկոսը հատկացնելով ճգնաժամի դեմ պայքարին:


Նման կերպ են վարվել այլ զարգացած երկրներ՝ Ավստրալիան, Կանադան և Իսրայելը: Ճապոնիան և մի շարք այլ երկրներ դեռ հաշվարկում են վնասներն ու փոխհատուցումներ ձևակերպում:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ