Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան յուրացրել է Իսպանիայի համար արտադրված շնչառական սարքերը

Թուրքիան յուրացրել է Իսպանիայի համար արտադրված շնչառական սարքերը
05.04.2020 | 14:00

Թուրքիան բռնկագրավել է Իսպանիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդների համար գնված հարյուրավոր շնչառական սարքերը, որոնց գումարը վճարել են մի շարք իսպանական համայնքներ՝ հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայան ուրբաթ երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է սարքերը «պահել սեփական հիվանդների համար»: Նախարարը պարզաբանել է, որ Թուրքիայի կառավարությունն օրեր առաջ սանիտարական նշանակության ապրանքների արտահանման արգելքներ է սահմանել՝ «իրենց իսկ առողջապահության համակարգը անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար»:

Խնդիրն այն է, որ սարքավորումներն արտադրվել են Թուրքիայի տարածքում՝ իսպանական ընկերության պատվերով, որը անհրաժեշտ բաղադրամասերը բերել է Չինաստանից: Երբ ինքնաթիռը բեռնվել է շնչառական սարքերով, թուրքական մաքսային ծառայությունը կանգնեցրել է, կառավարությունը որոշում է կայացրել պահել երկրում: Իսպանիայի ԱԳ նախարարն ու առողջապահության նախարար Սալվադոր Իլյան այս շաբաթ մի քանի անգամ փորձել են հարցը կարգավորել թուրք պաշտոնակիցների հետ, սակայն ապարդյուն:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ