Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վրաստանում կորոնավիրուսի առաջին զոհը 79-ամյա կին է

Վրաստանում կորոնավիրուսի առաջին զոհը 79-ամյա կին է
05.04.2020 | 14:02

Նոր տիպի կորոնավիրուսային Covid-19 վարակից առաջին մահն է գրանցվել Վրաստանում: Ըստ Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցի, մահացել է 79-ամյա մի կին, որը հոսպիտալացվել էր մարտի 31-ին և ուղեկցող հիվանդություններ էր ունեցել, փոխանցում է EurAsia Daily-ն:

«Կինը ծանր վիճակում է տեղափոխվել հիվանդանոց: Դժբախտաբար, ցանկացած վիրուսային պաթոլոգիա կարող է բարդացնել նման հիվանդների վիճակը և մեծացնել ճակատագրական ելքը», – ասաց կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանիան: Նա ավելացրեց, որ հիվանդը եղել է Մառնեուլի-Բոլնիսի կլաստերից, վրացական երկու քաղաքից, որտեղ մարտի 21-ին խիստ կարանտին է մտցվել: Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի՝ երկրում կորոնավիրուսային դեպքերի աճ է սպասվում: Նա առավել ծանր է համարել ապրիլը և, հավանաբար, մայիսի առաջին կեսը:
«Դեպքերի աճ կլինի: Մենք հնարավորինս ձգեցինք մեկուսացման փուլը Վրաստանում և կանխեցինք վարակի զանգվածային տարածումը: Այս եղանակով մենք ժամանակ ենք շահել և ավելի լուրջ պատրաստել առողջապահության ոլորտը», – ասաց Ամիրան Գամկրելիձեն:
Ապրիլի 4-ին արձանագրվել է COVID-19 վարակի հաստատված 157 դեպք (ակտիվ փուլում են 127-ը), այդ թվում՝ 28-ը բուժված: 5 526 մարդ գտնվում է կարանտինում, 344-ը` մասնագիտացված ստացիոնար հիվանդանոցներում:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ