Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջոնսոնի հարսնացուն ինքնամեկուսացվել է

Ջոնսոնի հարսնացուն ինքնամեկուսացվել է
05.04.2020 | 14:03

Մեծ Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնի հղի հարսնացուն՝ Քերի Սայմոնսը, հայտարարել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ տանն է՝ կորոնավիրուսի ախտանիշներով: «Անցած շաբաթ ես անկողնում անցկացրի կորոնավիրուսի հիմնական ախտանիշներով: Ես կարիք չունեի թեստ անցնելու, յոթ օր հանգստանալուց հետո ես ավելի լավ եմ զգում և ապաքինվում եմ», – գրել է Սայմոնսը Twitter-ում: Բրիտանիայի վարչապետը, արդեն մեկ շաբաթ է, ինչ ինքնամեկուսացվել է նույնպես կորոնավիրուսով վարակվելու պատճառով:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ