Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մասիս Մայիլյանը կոչ է անում համավարակի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը

Մասիս Մայիլյանը կոչ է անում համավարակի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը
05.04.2020 | 22:58

Արցախի նախագահի թեկնածու, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քաղաքացիներին կոչ է անում նոր կորոնավիրուսի համավարակի վտանգի պայմաններում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը: «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը»,- նշել է նա` հավելելով, որ սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իր դիրքորոշումից և կատարված քայլերից` միտված քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։ Մայիլյանը հիշեցնում է, որ դեռ մարտի 26-ին է խոսել, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ` նշելով, որ վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ «Սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս»,- նշել է նա` շնորհակալություն հայտնելով իրեն տված քվեների համար: «Մենք չենք հրաժարվում Նոր Արցախի մեր տեսլականից և համավարակի հաղթահարումից հետո այդ տեսլականի իրականացմանը միտված կոնկրետ աշխատանքներ ենք տանելու: Իսկ ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավել ևս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը»,- եզրափակել է Մայիլյանը։
Նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթող չկա, նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլ: Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 49,2 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ