Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանում գործարկվել է կորոնավիրուսի հայտնաբերման բջջային հավելվածը

Հայաստանում գործարկվել է կորոնավիրուսի հայտնաբերման բջջային հավելվածը
05.04.2020 | 23:01

Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով կիրառվում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաները։ ՀՀ կառավարությունն առաջարկում է քաղաքացիների առողջական վիճակը գնահատող բջջային նոր հավելված։ Հայաստանում, բացառապես հայ մասնագետների աշխատանքի արդյունքում ստեղծվել է Covid-19 Armenia բջջային հավելվածը, որը փոխարինելու է արդեն տարածված AC19 հավելվածին՝ հայտնում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` Facebook-ում կատարած գրառմամբ։ «Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել»,– գրում է Ավինյանը։ Նրա խոսքով` թեստավորման շնորհիվ ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բուժզննման: «Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ»,– զգուշացնում է պարետը:
Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ