Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սինգապուրում անվճար դիմակներ են բաժանում

Սինգապուրում անվճար դիմակներ են բաժանում
05.04.2020 | 23:03

Կիրակի օրը Սինգապուրի իշխանությունները սկսեցին անվճար բժշկական դիմակներ բաժանել՝ ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

«Ապրիլի 5-12-ը գրանցված հասցեներով բնակիչները կկարողանան վերցնել մեկական բազմակի օգտագործման դիմակ՝ տանը գրանցված անդամների թվով»,- ասվում է հայտարարության մեջ: Կառավարությունը նշում է, որ այս դիմակները կարելի է օգտագործել մինչև մաշվելը: «Բազմակի օգտագործման դիմակ կրելը կապահովի հիմնական պաշտպանությունը, նույնիսկ եթե չի կարող մրցել բժշկական դիմակի հետ: Այս կերպ, հաշվի առնելով բժշկական դիմակների համաշխարհային պակասը, դրանք կխնայենք նրանց համար, ովքեր ավելի շատ ունեն դրա կարիքը, այսինքն` մեր բուժաշխատողների», – ասվում է հայտարարության մեջ:

Սինգապուրի իշխանությունները նշում են, որ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ տանը և խուսափել կողմնակի անձանց հետ շփումից և տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Սինգապուրում գրանցվել է 1,189 վարակակիր:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ