Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վրաստանում կորոնավիրուսից մահացավ երկրորդ հիվանդը

Վրաստանում կորոնավիրուսից մահացավ երկրորդ հիվանդը
05.04.2020 | 23:03

«Վրաստանում կորոնավիրուսից մահացել է երկրորդ հիվանդը՝ 81-ամյա մի կին»,– հայտնեց Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավար Լևան Ռատիանին: «Երեկ ձեզ ասացի, որ մի հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է: Մարտի 3-ին Թբիլիսիի ծովային հիվանդանոցից տեղափոխված կնոջ վիճակը գնահատվել է կրիտիկական՝ կյանքի հետ անհամատեղելի», – ասաց Ռատիանին: «Բուժումն իրականացվել է ըստ արձանագրության և առաջարկությունների, բայց արդյունք չի տվել, և, ցավոք, ես պետք է զեկուցեմ կնոջ կենսաբանական մահվան մասին», – ասաց Ռատիանին:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ