«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 1,3 միլիոնին

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 1,3 միլիոնին
06.04.2020 | 14:12

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1 300000-ին, մահվան դեպքերինը՝ 70 000, հիվանդությունից բուժվել է 265 000 մարդ:


Իտալիայում և Իսպանիայում օրեցօր մահացությունը նվազում է, բայց դեռ բարձր է, հիվանդանոցներում իրավիճակը բարդ է: Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը մահացության ամենամեծ թիվն է գրանցվել՝ 708 մարդ մեկ օրում: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է՝զննություն անցնելու համար: Շոտլանդիայի առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել՝ նա ընտանիքի հետ մի քանի անգամ մեկնել է քաղաքից դուրս գտնվող իր առանձնատուն՝ չնայած հեռուստատեսությամբ կոչ էր անում շոտլանդացիներին մնալ տանը:


Բրիտանացի բժիշկները, ինչպես և բոլորը, այս օրերին պաշտպանիչ միջոցների պակաս ունեն: Իռլանդիայում 5 000 հիվանդ կա, մահացել է 158 մարդ: Վարչապետ Լեո Վարադկարը, որ բժիշկ է, վերադառնում է իր առաջին մասնագիտությանը՝ շաբաթը մեկ անգամ հեռախոսով նա հիվանդներին խորհուրդներ կտա:
Հայտնաբերված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Մահացածների ընդանուր թիվը՝ 10 000, ամենամեծ թիվը Նյու Յորքում է:
Ֆրանսիայում մահացածների թիվն անցել է 8 000-ը:
Ռուսաստանում նոր կորոնավիռուսով վարակվածների ընդհանուր թիվը 5 400 է, մեծ մասը՝ Մոսկվայում, նոր դեպքերը ևս ամենաշատը մայրաքաղաքում են գրանցվում: Երկրում, պաշտոնական տվյալներով վարակի զոհ է դարձել 47 մարդ: Վարակվածների և զոհերի մեջ նաև հայեր կան:


Կորոնավիրուսով վարակվելուց հետո բարդությունների պատճառով, 67 տարեկանում մահացել է Լիբիայի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը:
Covid-19-ի դեպքերն ավելանում են Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ