«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 11-ով

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 11-ով
06.04.2020 | 14:15

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ընդամենը 11-ով՝ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել», - փոխանցեց վարչապետը:


Ընդգծելով, որ սա վերջին շաբաթների համար աննախադեպ ցածր ցուցանիշ է, Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ դինամիկան առաջիկա օրերին կպահպանվի և հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները:


«Եթե սա հաստատվի, եթե մեր էս հույսը արդարանա, սա ի՞նչ կնշանակի՝ սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, այդ միջոցառումները սկսել են դրական արդյունք տալ, - ասաց վարչապետը: - Եթե այդպես է, նշանակում է, որ մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն թե պահենք ինքներս, պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքի վերադառնալու համար»: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված ևս մեկ անձ է մահացել՝ 68 տարեկան քաղաքացի, որ բացի երկկողմանի պոլիսեգմենտար ձուլվող թոքաբորբից ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ տիպի:


Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասավ 833-ի, մահացել է 8 մարդ, բուժվել է, ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը, 62-ը՝ նախորդ օրվա համեմատ 5-ով ավելի:
Փաստացի բուժվողների թիվն է 763, բացասական են եղել 4 096 թեստերի արդյունքները:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ