Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էմանուել Մակրոն. Հայաստանը Դևեջյանի սրտում էր, բայց նա խորապես սիրում էր Ֆրանսիան

Էմանուել Մակրոն. Հայաստանը Դևեջյանի սրտում էր, բայց նա խորապես սիրում էր Ֆրանսիան
06.04.2020 | 14:17

Այսօր մեկուսացման 20-րդ օրն է Ֆրանսիայում, և կարող է երկարաձգվել նախապես հայտարարված ժամկետից` ապրիլի 15-ից հետո: Կորոնավիրուսի զոհերի թիվը շարունակում է աճել: Ըստ պաշտոնական տվյալների` մահացածների թիվը մարտի 1-ից 7 560 է, ապաքինվել է 15 հազար 438 մարդ: Համաճարակի զոհ դարձավ նաև Պատրիկ Դևեջյանը, ում մահը ցնցեց ոչ միայն հայ համայնքը, այլև երկրի քաղաքական դաշտը: Մամուլը անդրադարձավ նրա երկարամյա գործունեությանը` հիշեցնելով նրա հայկական ծագումը: «Պատրիկ Դևեջյանը երբեք չէր մոռանում իր հայկական ինքնությունը, Հայաստանը նրա սրտում էր, բայց նա խորապես սիրում էր Ֆրանսիան»,- ասված էր նախագահ Մակրոնի ցավակցության ուղերձում:


«Նրա մահով Ֆրանսիան կորցնում է մի քաղաքական գործչի, ով իր հսկայական գիտելիքները ծառայեցրել է մեր ողջ ազգությանը»,- նշվել էր Ելիսեի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի խորհրդարանը հոտնկայս մարտի 31-ին հարգանք մատուցեց Պատրիկ Դևեջյանի հիշատակին, նրան, որ, ինչպես նշել էր խորհրդարանի նախագահը, «հարգանք էր ներշնչում իր քաղաքական հակառակորդներին»: Պատրիկ Դևեջյանի վերջին կարևոր հանձնառություններից մեկը գոյատևման դժվարին վիճակում գտնվող Սևրի Մխիթարյան վարժարանի պաշտպանությունն էր, որի նախագահությունը նա էր ստանձնել, հենց այստեղ էլ ինքը ուսանել էր:
«Սևրը Դևեջյանի համար սուրբ վայր էր: Դևեջյանը ցանկանում էր, որ Սևրի վարժարանը դառնա սփյուռքի կյանքի և հիշողության վայրը: Նրա մահից հետո այն կլինի նաև իր հիշողության վայրը»,- վստահեցրել է վարժարանի տնօրինությունը իր ցավակցական ուղերձում:
«Չկա ավելի վատ բան, քան հիշողության կորուստը. Հայոց ցեղասպանությունն իմ ինքնությունն է, այդ ողբերգությունն ընկած է իմ քաղաքական դիրքորոշումներից շատերի հիմքում»,- մեջբերել է մամուլը Դևեջյանի հայտնի խոսքերից մեկը` արված կյանքի վերջին օրերին:
Ֆրանսահայ քաղաքական գործչի գործունեության վերջին կարևոր փուլը նվիրված էր Հայաստանին` Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը, Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի հետ կազմած մի ծրագրին, որի իրականացմանը իր ֆինանսական օգնությունն էր բերել հենց Դևեջյանի ղեկավարած Օ դե Սենի ընդհանուր խորհուրդը: Հիմնադրամը իր ցավակցական ուղերձում շեշտել է, որ շարունակելու է Տավուշի մարզում այդ ծրագրի իրականացումը` հավատարիմ մնալով «շրջահայաց, հեռատես, խելամիտ քաղաքական գործչի` Դևեջյանի ոգուն»: Նա հողին է հանձնվել Անտոնի քաղաքում, որի քաղաքապետն է եղել 1983-2002-ին:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ