Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարևոր հայտարարություն 2019 թ. ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ

Կարևոր հայտարարություն 2019 թ. ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ
06.04.2020 | 14:23

ՊԵԿ-ը հայտնում է, որ այն քաղաքացիները, որ 2019-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել ՀՀ և մաքսազերծել 2019-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59: Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.
- ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,
- ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),
- ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,
- կոնտակտային հեռախոսահամար:


Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում: Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:
2019-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ