«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կորոնավիրուսի համավարակը Մեծ Բրիտանիայի տնտեսությանն օրական 2,4 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս է հասցնում

Կորոնավիրուսի համավարակը Մեծ Բրիտանիայի տնտեսությանն օրական 2,4 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս է հասցնում
06.04.2020 | 14:25

Փորձագետները զգուշացնում են, որ կորոնավիրուսի համավարակը Մեծ Բրիտանիայի տնտեսությանն օրական 2,4 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս է հասցնում՝ գրում է Daily Mail-ը: Զեկույցի համաձայն, երբ միլիոնավոր աշխատակիցների հրաման է տրվել տանը մնալ, երկրում արտադրության մակարդակն ընկել է 31%-ով:

Արդյունաբերական ձեռնարկությունները, խանութները, ռեստորանները, հյուրանոցներն ու շինարարական ոլորտն ամենաշատն են տուժել, քանի որ աշխատակիցները չեն կարող տնից աշխատել: Կառավարության խորհրդական պրոֆեսոր Գրեհեմ Մեդլին զգուշացրել է, որ սահմանափակումները հարված են հասցնելու մարդկանց բյուջեին, որոնք ապրում են գումարի շարունակական հոսքի հաշվին: Ըստ հաշվարկների՝ երկրում շինարարական ոլորտը կորցնում է օրական 237 միլիոն ֆունտ ստերլինգ, մանրածախ վաճառողները` 156 միլիոն ֆունտ ստերլինգ: Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ սահմանափակումները չպետք է շարունակվեն ապրիլի վերջից հետո, քանի որ երկրի տնտեսությունը կարող է որոշ ժամանակ դիմանալ, բայց դա անվերջ շարունակվել չի կարող:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ