Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրաստանն առաջիններից մեկը կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը

Վրաստանն առաջիններից մեկը կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը
06.04.2020 | 14:26

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը: Նա նշել է. «Այս հարցով մենք աշխատում ենք և արտադրող ընկերության, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Մենք հստակ պայմանավորվածություն ունենք նրանց հետ, որ երբ դեղամիջոցն արտոնագիր ստանա, մենք առաջիններից մեկը կլինենք, որ կստանանք դեղամիջոցը»:

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ