Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրանտ Բագրատյան. ՀՀ-ում կորոնավիրուսը տարածվում է անկասելի տեմպերով

Հրանտ Բագրատյան. ՀՀ-ում կորոնավիրուսը տարածվում է անկասելի տեմպերով
06.04.2020 | 14:29

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. ՙՀՀ-ում կորոնավիրուսը տարածվում է անկասելի տեմպերով։ Այլևս պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ որևէ կերպ ազդելու գործընթացի վրա։ Ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի։ Ինչքան տարածվի-տարածվի։ Դե համաճարակ է էլի, մի օր պիտի հասնի պիկին ու նահանջի։ Գուցե ամառվա տաքերն օգնեն, իսկ գուցե մոծակներն ու ճանճերն ավելի սրեն իրավիճակը։ Իմ կողմից տրված երաշխավորությունները հիմնականում անտեսվում են։ Խնդիր կա. այդ երաշխավորությունները կյանքի կոչելու համար որոշակի ունակություններ են պետք։ Ներկայիս կառավարությունը դա չունի» ։
ՀՀ նախկին վարչապետը նշել է, որ պայքարի սովորական դասական սցենար է առաջարկել. բնակավայրերում և մի շարք արտադրական ճյուղերում կարանտին մտցնել։ Բնակավայրերից արվել է միայն Չարենցավանը՝ ուշացումով։


«Երևանին չկպան. մայրաքաղաքը շարունակում է վարակ տարածել։ Արտադրական ճյուղերի կարանտինի մասին, պարզվեց, մեր պաշտոնյաները չեն էլ լսել։ Արդյունքն ակնհայտ է. կորոնավիրուսը հայտնվեց Դարոյինքում։ Իրականում այս արտադրությունը պիտի փակվի, ոտից գլուխ ստերիլիզացվի, նոր բացվի։ Չի արվում ու չի արվելու։
Համաճարակի դեպքում սննդի օբյեկտները պիտի աշխատեն մեկամսյա հերթափոխով. մտնեն օբյեկտ ստերիլիզացիայից ու տեստավորումից հետո, 1 ամիս աշխատեն ու դուրս գան։ Ապա նրանց պետք է փոխարինի մյուս հերթափոխը. նույն պրոցեդուրայով։ Խանութները, որտեղ վաճառվում է այդ սննդամթերքը շաբաթվա մեջ առնվազն 2 օր պետք է ստերիլիզացվեն։ Քանի անգամ եք տեսել Սիթին, Կրպակը կամ ՍԱՍ-ը լվանալուց։ Գյուղատնտեսություն-սննդարդյունաբերություն -առևտուր համալիրն ահա այս ձևով ստերիլ պայմաններում աշխատեցնելուց հետո պետք էր գործարկել նաև մյուս ճյուղերը: Չգիտեմ, հնարավո՞ր է այս ամենը բացատրել Կառավարությանն ու պարետին»,- գրել է նա։


Բագրատյանի խոսքով՝ խայտառակ վիճակում է Երևանը։ Փողոց չի լվացվում, մայթերը չեն ախտահանվում, շքամուտքերն ու լիֆտերը` նույնպես։ «Քաղաքապետ Հայկ Մարությանը իր թիմով չի երևում. սովորական դասալիք է։ Դասալիք է նաև Տաթևիկ Ռևազյանը։ Միլանի չվերթը ժամանակին չփակելու համար այդ կինը մի ամբողջ երկիր վարակեց ու թռավ։
Ոչ վարչապետը և ոչ էլ նախագահը չեն համարձակվում գոնե մի հատ հիվանդանոց այցելեն, խոսեն հիվանդների ու բժիշկների հետ, վերջիններիս աշխատավարձը բարձրացնեն։ Նիկոլ Փաշինյանը հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, «կապիտալ ծրագրեր» է քննարկում։ Նախագահ Արմեն Սարգսյանը գոնե մի հատ գիրք գրեր. «Օտարերկրյա գործակալներ. աշխարհի տարբեր երկրների փորձը», մենք էլ կարդայինք»,- գրել է Բագրատյանն ու հույս հայտնել, որ մի օր այս ամենը կվերջանա և իշխանափոխություն կլինի։

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ