Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ

Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ
06.04.2020 | 14:30

Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 674 մարդ է մահացել, որը մարտի սկզբից գրանցված նվազագույն 24-ժամյա ցուցանիշն է՝ հաղորդում է CNN-ը:
Վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում հիվանդությունից մահացել է 12 418 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 80 261 մարդ: Համաճարակի բռնկումիցհետո վարակվել է 130 759 մարդ, որոնցից 38 080-ն ապաքինվել է:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ