Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր
06.04.2020 | 20:35

«Մեր տնտեսության զարգացման ռազմավարության պատկերացումն է, որ ՀՀ-ն պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Ոչ միայն հանքարդյունաբերության, այլև տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ, նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ, դա մեր ռազմավարության պատկերացումն էր, որ ՀՀ-ն պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր և ոչ թե հումք մատակարարող երկիր: Դա ցանկացած երկրի տնտեսության զարգացման գրավականն է: Պատկերացրեք, մենք նույն հանքաքարից ՀՀ-ու ստանանք ձուլակտորներ, այդ ձուլակտորներից ստանանք պատրաստի արտադրանք», - ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց՝ սա նշանակում է, որ տնտեսական հումքի շրջանառությունը հնարավորինս երկար է պտտվում և ունենում ենք ավելացված արժեքի բարձր մակարդակ: «Երկրում կան մի քանի նախագծեր, և մենք նպատակադրված ենք, որ մեր երկրում նաև մետալուրգիա լինի և ընդհանրապես մշակվող արդյունաբերությունը զարգանա», - ասաց վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019-ին Հայաստանի տնտեսության համար վերջին 10 տարիներին ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց, և մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը:
Այն ծրագրերի մասին, որոնց նպատակը Հայաստանում մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելն է, վարչապետը նշեց. «Կռահում եմ, որ այս հարցի հետ կապված լինելու են բնապահպանական բանավեճեր»:


Կորոնավիրուսից հետ ճգնաժամը հաղթահարելու համար վարչապետը նշեց, որ կան կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ: «Կարճաժամկետ առումով մենք խնդիր ենք դնում այս տարի հնարավորինս արագ և հնարավորինս մեծ ծավալներով իրականացնել կապիտալ ներդրումներ, որովհետև կապիտալ ներդրումները ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են, խոսքը պետական կապիտալ ներդրումների մասին է: Իսկ երկարաժամկետ առումով, չնայած նաև երկարաժամկետ առումով, մենք կարծում ենք, որ մեր խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի զարգացումը, պետք է լինի տեխնոլոգիայի և գիտելիքի զարգացումը»:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ