Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հարցեր

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հարցեր
06.04.2020 | 20:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Փաշինյանն ու Պուտինն նաև տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակը լիովին վերահսկելի է: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնաձորի հետ արդյունավետ համագործակցության համար:
Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումները:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ