«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյան. Հիմա ճգնաժամի մեջ ենք գտնվում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան

Նիկոլ Փաշինյան. Հիմա ճգնաժամի մեջ ենք գտնվում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան
06.04.2020 | 20:44

Իսկապես, այս շրջանում մեր ուսուցիչները ֆանստաստիկ աշխատանք են անում, վերջին մեկ ու կես տարում անընդնհատ քննարկում էինք ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին ի պատախան, որ այս օրերին ուսուցիչներն աշխատում են գերլարված, պարգևավճարներ կտրվեն նրանց կամ աշխատվարձը կբարձրաացվի:


«Ճգնաժամի պատճառով դպրոցները փակեցինք և պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը թեպետ ոչ ամբողջությամբ, բայց գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականցնելու: Իսկապես, այստեղ մեր ուսուցիչները շատ կարևոր աշխատանք արեցին, ես հպարտանում եմ ներանցով, շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց վարչապետը: Նա հիշեցրեց, որ 2020-ի հունվարի մեկից ուսուցիչների նվազագույն աշխատավարձի չափը բարձրացվել է մինչև 108 000 դրամ, իսկ 2019-ի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացել էր: «Մենք հիմա ճգնաժամի պայմաններում ենք աշխատում, արդեն իսկ որոշակիորեն բարձրացրել ենք ուսուցիչների աշխատվարձը և այս պահին չեմ ուզում այնպիսի խոստումներ տանք, որոնք այս ճգնաժամային պայմաններով կարող են այլ հավելյալ խնդիրներ առաջացնել: Հիմա մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, բազմաթիվ սոցիալական խավերի պետք է օգնենք և սկսել ենք այդ պրոցեսը, այս պահին կարող եմ ասել միայն այսքանը՝ կրկին շնորհակալ եմ ուսուցիչներին»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս պահին շատ մարդիկ մնացել են գործազուրկ. «Ճգնաժամի պայմաններում արդեն վատ չէ, որ մենք կարողացել ենք ուսուցիչների համար լիարժեք աշխատանք և վարձատրություն ապահովել, սա որպես մինիմում մի փոքր առավելություն է այն քաղաքացիների նակտմամբ, որոնք զրկվել են աշխատանքից և աշխատավարձից, որոնց օգնելու և աջակցելու խնդիր ունենք հիմա»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ