Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները
06.04.2020 | 20:49

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես այսօր ահազանգեր են ստանում, որ բանկերում վարկ ստանալու համար հերթ է և սոցիալական հեռավարությունը չի պահվում»,-ասաց նա և ներկայացրեց կառավարության աջակցության ծրագրերը: Վարչապետն ասաց, որ կհետևեն, և եթե տեսնեն, որ հասանելիությունը բավարար չափով ապահովված չէ, կանեն փոփոխություններ:
Անդրադառնալով երեխա ունեցող ընտանիքների օգնությանը՝ վարչապետն ասաց, որ աջակցության ծրարգերում ամենակարևորը հասցեականությունն ապահովելն է: Նա նկատեց, որ երեխաներ կան, որ աջակցության կարիք չունեն այն չափով, որքան մյուս երեխաները: «Ես չորս երեխա ունեմ, երկուսը չափահաս են, բայց չեմ կարծում, որ իմ երկու երեխաները պետք է օգտվեն այդպիսի աջակցությունից»,-ասաց նա:


Նա նշեց, որ մարդիկ կան, որոնց կյանքում ոչինչ չի փոխվել, և գուցե որոշ երեխաների ծնողների եկամուտները նույնիսկ ավելացել են: «Եթե մենք բոլորին օգնություն բաժանենք, կնշանակի, որ ավելի պակաս կկարողանանք օգնել այն մարդկանց, ովքեր ավելի շատ են այդ օգնության կարիքը զգում»,-ասաց նա և նշեց, որ տարբեր խավերի մարդկանց օգնության ծրագրեր են իրականացնում, օգնում են նրանց, ովքեր աշխատանքից ազատվել են և ունեն երեխաներ: Վարչապետը նշեց նաև, որ կան ձեռնարկություններ, որոնց աշխատողները արձակուրդի են գնացել, սակայն չեն վճարվում, և ՊԵԿ-ը կներկայացնի, թե որքան մարդ է հարկադիր արձակուրդում գտնվել․ այստեղ հնարավորություն կունենան հասցեական օգնել:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ