«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Մի պարզ հարց բազ­մա­զա­վակ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին

Մի պարզ հարց բազ­մա­զա­վակ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին
07.04.2020 | 00:13
Ոչ թե ե­րեք ժամ «լայվ» պի­տի մտ­նել, «պա­տա­հա­կան» զան­գե­րով ճշ­տել, թե ինչ է կա­տար­վում քո երկ­րի քա­ղա­քա­ցու հետ, ո­րին ըն­դա­մե­նը եր­կու տա­րի ա­ռաջ ոս­կե սա­րեր խոս­տա­ցար ու նրա ու­սե­րի վրա­յով նս­տե­ցիր վար­չա­պե­տա­կան ա­թո­ռին, այլ ձեռ­քե­րը «քշ­տած» պի­տի լծ­վեիր վե­րա­հաս վտան­գը կան­խե­լու գոր­ծին։ Կո­րո­նա­վի­րու­սից ա­զատ­վե­լը ժա­մա­նա­կի և ճիշտ քայ­լե­րի խն­դիր է, իսկ դրա­նից հե­տո տն­տե­սա­կան ա­վե­լի վտան­գա­վոր «վի­րու­սի» հաղ­թա­հա­րու­մը գու­ցե տա­րի­ներ կպա­հան­ջի։ Մինչ­դեռ ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր­նե­րի մեջ խճճ­ված Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի հաղ­թա­հա­րում սպա­սելն ա­նի­մաստ զբաղ­մունք է։ Ին­չու՞։ Հա­զար ու մի պատ­ճառ­նե­րով։ Թե­կուզ միայն այն, թե այս վի­ճա­կում ինչ է նա ա­ռա­ջար­կում մեկ ա­միս չաշ­խա­տած իր քա­ղա­քա­ցուն։ Խո­սենք ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան։
Մինչ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րի ղե­կա­վար­ներ ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րի հոգ­սը թեթևաց­նե­լու հա­մար հա­մա­լիր լու­ծում­ներ են ա­ռա­ջար­կում, մենք 9-բա­լա­նոց դա­տար­կու­թյուն ենք ներ­կա­յաց­րել ու ան­հաս­կա­նա­լի պայ­ման­նե­րով դա­սա­կար­գել մարդ­կանց։
8 ամ­սում 14 մի­լիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դո­լար պարգևավ­ճար ստա­ցած աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի ներ­կա­յաց­րած սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րը փաս­տի ա­ռաջ կանգ­նած քա­ղա­քա­ցու աչ­քին թոզ փչե­լուն հա­վա­սար են։ Ի՞նչ է ա­ռա­ջար­կում պարգևավ­ճար­նե­րով սն­ված ու ի­րա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը վա­ղուց կորց­րած եր­կա­մյա կա­ռա­վա­րու­թյու­նը։ Ըն­դա­մենն անդ­րա­դառ­նանք մեկ մի­ջո­ցառ­ման։
Կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է ա­ջակ­ցել այն ըն­տա­նիք­նե­րին, ո­րոնք 0-18 տա­րե­կան ե­րե­խա ու­նեն։ Սա­կայն պարզ­վում է ա­ջակ­ցու­թյուն կս­տա­նան այն ըն­տա­նիք­նե­րը, որ­տեղ եր­կու ծնող­նե­րը չու­նեն գրանց­ված աշ­խա­տանք, ե­րե­խա­նե­րը և ծնող­նե­րից առն­վազն մե­կը բնակ­վում են ՀՀ-ում, և, ու­շադ­րու­թյուն`չեն հան­դի­սա­նում ըն­տա­նե­կան նպաստ ստա­ցող։ Այս­պի­սի ըն­տա­նիք­նե­րին յու­րա­քան­չյուր ե­րե­խա­յի հա­մար 26500 դրա­մի չա­փով ա­ջակ­ցու­թյուն է տր­վե­լու։ 26500 դրամ մեկ ամս­վա հա­մար, սա ծա՞ղր է, թե՞ ա­ջակ­ցու­թյուն։ Քա­նի՞ օր այդ ըն­տա­նի­քը կա­րող է այդ գու­մա­րով ապ­րել, նույ­նիսկ ե­թե այս թան­կա­ցում­նե­րի ա­լի­քի մեջ միակ «փո­խա­րի­նի­չը» հա­ցը հա­մար­վի։ Ե­թե այդ­պի­սի գու­մա­րով հնա­րա­վոր է մեկ ա­միս գո­յատևել, ին­չու՞ են ի­րենց ոչ թե 26500 դրամ, այլ մի­լիոն­նե­րով պարգևավ­ճար­ներ սահ­մա­նում։ Իսկ որ­քա՞ն է պարգևավ­ճար­նե­րի ֆոն­դը, ե­րեք տաս­նյա­կից ա­վե­լի մի­լիարդ­ներ, նույ­նիսկ ան­հար­մար է այդ թվե­րի կող­քին դնել քա­ղա­քա­ցուն «նետ­վող» գրոշ­նե­րի չա­փը։ Եվ սա ցի­նիզմ չէ՞, ար­հա­մար­հանք՝ «հպարտ» քա­ղա­քա­ցու հան­դեպ։ Այ­նինչ սա խնդ­րի դեռ միայն մի կողմն է։
Խմ­բագ­րու­թյուն են զան­գել բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք սո­ցիա­լա­կան ծանր վի­ճա­կում են, բայց կա­ռա­վա­րու­թյան տվյալ «մի­ջո­ցառ­ման» շա­հա­ռու չեն։ Զո­րօ­րի­նակ, ըն­տա­նիքն ու­նի 6 ե­րե­խա, հայրն ու մայրն աշ­խա­տանք չու­նեն և միակ հույ­սը պա­պի­կի թո­շակն է։ Այս բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քը չի կա­րող հա­մար­վել շա­հա­ռու, սա­կայն իշ­խա­նու­թյան չծա­ռա­յած, կեն­սագ­րու­թյուն չու­նե­ցող, ըն­դա­մե­նը քայ­լած, ե­րեկ սոսկ աշ­խա­տա­վար­ձով ապ­րող, այ­սօր մի­լիո­նա­վոր դրամ­նե­րի պարգևավ­ճար­նե­րից աչ­քը «չբա­ցող» պաշ­տո­նյան իր բարձր ամ­բիո­նից ո­րո­շում է, որ նա ան­գամ 26 500 դրա­մի կա­րի­քը չու­նի, որ­պես­զի նպաս­տա­ռուն 30 կամ 40 հա­զար դրամ է ստա­նում։ 40 հա­զար դրա­մով պի­տի 6 ե­րե­խա պա­հի, կո­մու­նալ վճա­րում­ներ ա­նի ու սո­վի չմատն­վի։ Ե­թե այս երկ­րում բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րը պետք է նման ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում էլ ան­տես­վեն, մնում է՝ մի պարզ հարց ուղ­ղել երկ­րի բազ­մա­զա­վակ վար­չա­պե­տին. 106 հա­զար դրա­մով նա իր 4 ե­րե­խան­նե­րի սնն­դի, կեն­ցա­ղա­յին այլ հար­ցե­րը կա­րո՞ղ է լու­ծել ու նաև սպա­ռած գա­զի, է­ներ­գիա­յի, ջրի վար­ձերն էլ վճա­րել։ Կա­րո՞ղ է։ Ե­թե՝ ա­յո, ին­չու՞ նա ու իր իշ­խա­նու­թյան ան­դամ­ներն էլ չեն սահ­մա­նա­փակ­վում միայն աշ­խա­տա­վար­ձով, ին­չու՞ են կրկ­նա­պատ­կում ի­րենց ե­կա­մուտ­նե­րը։ Ըն­դա­մե­նը 2 տա­րի ա­ռաջ չէ՞ր, որ Փա­շի­նյանն ա­սում էր, թե ժո­ղո­վուրդն է իշ­խա­նու­թյան տե­րը, ու­րեմն ին­չու՞ ժո­ղովր­դի պես չի ապ­րում։ Ժո­ղո­վուր­դը մնաց նույն տե­ղում, իսկ Փա­շի­նյա­նի ու իր թի­մա­կից­նե­րը միան­գա­մից այն­պի­սի բե­կում ար­ձա­նագ­րե­ցին, այն էլ «հե­ղա­փո­խա­կան»։ Ախր հենց ինքն էր, չէ՞, հա­մո­զել մարդ­կանց, որ մեր երկ­րում բո­լորն են վար­չա­պետ։ Ե­թե այդ­պես է, ու­րեմն ին­չու՞ է միայն նրա ու իր շր­ջա­պա­տի վար­չա­պետ­նե­րի կյանքն ա­վե­լի հար­մա­րա­վետ շքե­ղու­թյուն­նե­րով ո­ղող­ված դար­ձել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ