Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ են ու­զում Ար­ցա­խից

Ինչ են ու­զում Ար­ցա­խից
07.04.2020 | 00:18
Ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը պա­տե­րազ­մի «է­պի­կենտ­րոն» հա­մար­վող պե­տու­թյու­նում հղի է վտան­գա­վոր զար­գա­ցում­նե­րով։ Նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րից երկ­րորդ տե­ղը զբա­ղեց­նող Մա­սիս Մա­յի­լյանն ու իր կողմ­նա­կից­նե­րը Ար­ցա­խում ցան­կա­նում են կրկ­նել 2018-ին հա­յաս­տա­նյան զար­գա­ցում­նե­րի սցե­նա­րը, ին­չը շատ վա­ղուց մտմ­տում էին նաև հա­յաս­տա­նյան այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Ընդ­հան­րա­պես այս թեկ­նա­ծուն դի­դակ­տիկ նյութ է, բայց ի­րադ­րու­թյու­նը դի­տար­կենք սկզ­բից։ Մա­յի­լյա­նի շուրջ հա­մախ­մբ­վե­ցին, այս­պես կոչ­ված, սո­րո­սա­կան­նե­րը, ան­գամ Հա­յաս­տա­նից հա­տուկ «դե­սանտ» ու­ղարկ­վեց այն­տեղ, և Սամ­վել Բա­բա­յա­նը։ Վեր­ջի­նիս ա­ռան­ձին դի­տար­կենք։ Հի­շենք, թե Սամ­վել Բա­բա­յա­նը տա­րի­ներ ա­ռաջ մեկ էլ որ դա­շին­քին «հան­կարծ» միա­ցավ ու ինչ­պես այն­տեղ ա­րագ կազ­մա­քան­դում տե­ղի ու­նե­ցավ։ 2017-ին, երբ Սեյ­րան Օ­հա­նյան-Րաֆ­ֆի Հով­հան­նի­սյան-Վար­դան Օս­կա­նյան ե­ռյա­կը միա­վոր­վեց ու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հայտ ներ­կա­յաց­րեց, ան­գամ այս դա­շին­քի ան­դամ­նե­րի հա­մար խիստ ա­նակն­կալ մի օր հայ­տն­վեց Բա­բա­յա­նը և դար­ձավ Օ­ՐՕ դա­շին­քի շտա­բի պե­տը։ Ի դեպ, նրա ձեռ­քի տա­կով էին անց­նում այդ դա­շին­քի «տակ» ներ­դր­ված բո­լոր ֆի­նան­սա­կան հոս­քե­րը։ Ժա­մա­նա­կին խո­սակ­ցու­թյուն կար ան­գամ, որ այդ շր­ջա­նում Սեյ­րան Օ­հա­նյա­նը փա­կում էր Բա­բա­յա­նի կու­տա­կած ահ­ռե­լի պարտ­քե­րը։ Ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո այդ դա­շին­քը, չանց­նե­լով խոր­հր­դա­րան, փլուզ­վեց։ Այս ան­գամ էլ Սամ­վել Բա­բա­յա­նը Ար­ցա­խում ո­րո­շեց նույն ձե­ռագ­րով սա­տա­րել Մա­սիս Մա­յի­լյա­նին, բայց կր­կին տա­պա­լում։ Հի­մա հարց է, թե Ար­ցա­խի «հե­ղա­փո­խա­կան­նե­րին» Բա­բա­յանն ինչ­քա­նո՞վ կօգ­նի։ Ե­թեր­նե­րից խու­սա­փող Մա­սիս Մա­յի­լյա­նը հայ­տա­րա­րեց, թե չի մաս­նակ­ցի երկ­րորդ փու­լին, բայց նաև ի­րա­վի­ճակն ան­կա­յու­նաց­նող տո­նայ­նու­թյամբ հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց։ Նրան սա­տա­րող «հե­ղա­փո­խա­կան­ներն» այ­սօր փոր­ձում են այլ ի­րա­վի­ճակ ստեղ­ծել Ար­ցա­խում, ու ե­թե նրանց քայ­լե­րը շա­րու­նա­կու­թյուն ու­նե­նան, ակն­հայտ է, չէ՞, թե դա ին­չի կա­րող է հան­գեց­նել փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ գտն­վող Ար­ցա­խի հա­մար։ Սա­կայն այ­սօր­վա քաո­սի սեր­մե­րը վա­ղուց են ցան­վել։ Հա­յաս­տա­նի «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» և նրանց թի­կուն­քում կանգ­նած ու­ժե­րը նոր չէ, որ հայ­տա­րա­րում էին հե­ղա­փո­խու­թյունն Ար­ցախ տե­ղա­փո­խե­լու մա­սին։ Այս մա­սին Նի­կոլ Փա­շի­նյանն էլ ու­ղիղ ձևով սպառ­նաց ժա­մա­նա­կին, թե մի հե­ղա­փո­խու­թյուն էլ Ար­ցա­խում կլի­նի, երբ ա­նընդ­հատ դա­վա­դիր­նե­րի էր փնտ­րում այն­տեղ։ Այն­պես որ, ի­րա­վի­ճակն Ար­ցա­խում նա­խան­ձե­լի չէ, ե­թե ար­ցախ­ցի­նե­րի սթա­փու­թյու­նը չհաղ­թի։ Դժ­վար չէ հաս­կա­նալ, որ Ար­ցա­խը հայ­կա­կան, այս­պես ա­սած, «պո­լի­գոնն» է ու ցան­կա­ցած խժդ­ժու­թյու­նից թշ­նա­մին կա­րող է ա­րագ օգտ­վել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ