«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Փա­շի­ն­յանն այ­սօր օ­լի­գարխ ա­ռաջ­նոր­դի դա­սա­կան կեր­պար է»

«Փա­շի­ն­յանն այ­սօր օ­լի­գարխ ա­ռաջ­նոր­դի դա­սա­կան կեր­պար է»
07.04.2020 | 00:39

Այս ճգ­նա­ժա­մա­յին օ­րե­րին շատ երևույթ­ներ, մար­դիկ այլ կող­մից են բա­ցա­հայտ­վում։ Հա­սա­րա­կու­թյան հո­գե­բա­նա­կան նոր շեր­տեր են ի հայտ գա­լիս։ Իշ­խա­նու­թյան և հա­սա­րա­կու­թյան հո­գե­բա­նա­կան վի­ճա­կի, խն­դիր­նե­րին հա­մար­ժեք ար­ձա­գան­քե­լու շուրջ զրու­ցել ենք հո­գե­բան ՄԻՀՐ­ԴԱՏ ՄԱ­ԴԱ­ԹՅԱ­ՆԻ հետ։

-Այս ըն­թաց­քում հան­րու­թյան և իշ­խա­նու­թյան շր­ջա­նում հո­գե­բա­նա­կան ի՞նչ բա­ցա­հայ­տում­ներ ե­ղան։
-Ընդ­հան­րաց­նել և ամ­բող­ջա­կան ա­սել, թե ինչ կերպ հա­սա­րա­կու­թյու­նը, իշ­խա­նու­թյու­նը բա­ցա­հայտ­վե­ցին, դեռ դժ­վար է, քա­նի որ ի­րա­վի­ճա­կը շա­րու­նակ­վում է։ Սա­կայն այս ըն­թաց­քում խու­ճա­պի ո­րոշ տար­րեր երևա­ցին և իշ­խա­նու­թյան, և հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում։ Խու­ճա­պի մատ­նե­լու ձգ­տում, ոչ գրա­գետ մո­տե­ցում­ներ նկատ­վե­ցին իշ­խա­նու­թյան մոտ։ Վեր­ջին հան­գա­ման­քը պայ­մա­նա­վոր­ված է նրանց մե­ծամ­տու­թյամբ, քա­նի որ չեն խոր­հր­դակ­ցում մաս­նա­գետ­նե­րի հետ, որ­պես­զի բա­ցատ­րեն, թե ինչ­պես տե­ղե­կու­թյուն տալ, ինչ­պես խու­ճա­պի չմատ­նել կամ էլ իշ­խա­նու­թյա­նը ձեռն­տու է ժո­ղովր­դին խու­ճա­պի մատ­նե­լը։ Ինչ վե­րա­բե­րում է ժո­ղովր­դի հո­գե­բա­նու­թյա­նը, հաս­կա­ցանք, որ ու­նենք ոչ կար­գա­պահ ժո­ղո­վուրդ, ո­րի շար­քում հիմ­նա­կա­նում հե­ղաշ­րջ­ման մաս­նա­կից­ներն են։ Այն մար­դիկ, ո­րոնք քիչ թե շատ ին­տե­լեկ­տուալ են, տա­նը ինք­նա­մե­կու­սա­ցած են, փոր­ձում են ա­ռա­վե­լա­գույնս կար­գա­պա­հու­թյուն դրսևո­րել։ Այ­սօր տես­նում ենք փո­ղոց­նե­րում անն­պա­տակ քայ­լող, այ­գի­նե­րում զբոս­նող մարդ­կանց։
-Փա­շի­նյա­նը վեր­ջերս հայ­տա­րա­րեց, որ կա­ռա­վա­րու­թյու­նը չա­փից շատ է կան­խել խու­ճա­պը, հի­շում ենք նաև նրա այլ հայ­տա­րա­րու­թյուն­ներ։ Մի՞­թե հենց նա չէր մարդ­կանց վտան­գի զգա­ցո­ղու­թյու­նը բթաց­նում։
-Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, մեղմ ա­սած, ոչ միշտ են հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը։ Հնա­րա­վոր է նաև, որ նա փակ­վել է ու չի հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում ժո­ղովր­դի շր­ջա­նում։ Խու­ճապ սեր­մա­նե­լու ա­մե­նա­մեծ դերն ի­րեն է պատ­կա­նում։ Այ­սօր տե­ղե­կու­թյուն­ներն այն­պես են մա­տուց­վում ժո­ղովր­դին, որ խու­ճապն ան­խու­սա­փե­լի է։ Չկա մի մարդ, որ Փա­շի­նյա­նին խոր­հուրդ տա ու ա­սի, որ կան մար­դիկ, ո­րոնք այս ա­մե­նին նա­յում են ոչ թե պրագ­մա­տիկ, այլ է­մո­ցիո­նալ, իսկ վի­րու­սի վե­րա­նա­լուց հե­տո կա­րող են ու­նե­նալ հո­գե­սո­մա­տիկ լուրջ խն­դիր­ներ։ Փո­խա­նակ այ­սօր մե­կու­սա­ցած մարդ­կանց հետ աշ­խա­տանք­ներ տար­վեն, ցու­ցում­ներ տր­վեն, որ այդ մե­կու­սա­ցումն ա­վե­լի թեթև տա­նեն, այ­սօր միայն պար­տակ­մամբ ենք զբաղ­ված։ Այ­սօր ինչ կա­սի կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը, ոչ միայն ինձ, այլև ոչ մե­կին, ան­գամ ի­րեն սա­տա­րող զանգ­վա­ծին հե­տաքր­քիր չէ։ Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում շատ բա­ներ է ա­սել, ո­րոն­ցից ոչ մեկն ի­րա­կա­նու­թյուն չի դար­ձել։
-Այս ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ո­րակն իր ընտ­րա­զանգ­վա­ծի հա­մար բա­ցա­հայտ­վե՞ց, թե՞ ով­քեր ի­րեն հա­վա­տա­րիմ էին, շա­րու­նա­կում են նույն կերպ էլ վե­րա­բեր­վել։
-Միշտ սթ­րե­սա­յին ի­րա­վի­ճակ­ներն ա­վե­լի ակն­հայտ են դարձ­նում մար­դու ո­րո­շա­կի հատ­կա­նիշ­ներ, բա­ցա­հայ­տում­ներ են լի­նում։ Այս ըն­թաց­քում Փա­շի­նյա­նի ո­րոշ ո­րակ­ներ ա­վե­լի բա­ցա­հայտ դար­ձան, ու կար­ծում եմ, որ դա բա­ցա­սա­կան լուրջ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա իր ընտ­րա­զանգ­վա­ծի, լե­գի­տի­մու­թյան վրա։ Ոչ մի նոր բան տե­ղի չի ու­նե­ցել։ Մենք ու­նենք նույն վար­չա­պե­տը, ո­րը կար մինչ կո­րո­նա­վի­րու­սը, բայց այս ի­րա­վի­ճա­կը նրա հա­մա­կիր­նե­րին ան­գամ ցույց տվեց, որ մենք չու­նենք գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար։ Այս վի­րուսն էլ է մար­տահ­րա­վեր, և մեր գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը չկա­րո­ղա­ցավ ճիշտ կողմ­նո­րոշ­վել ու ժա­մա­նա­կին այս խնդ­րի դեմն առ­նել, չկա­րո­ղա­ցավ սե­փա­կան շա­հից վեր դա­սել ժո­ղովր­դի խն­դիր­նե­րը, շա­հե­րը, չկա­րո­ղա­ցավ օ­րա­վար­ձով ապ­րող­նե­րին, ո­րոնք հե­ղաշ­րջ­ման մաս­նա­կից­նե­րի մեծ մասն էին, սա­տար կանգ­նել։ Այս ա­մե­նի փո­խա­րեն ար­վե­ցին պո­պու­լիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք ոչ մի լավ բա­նի չհան­գեց­րին, փո­խա­րենն ու­նե­ցանք վի­րու­սա­կիր­նե­րի մեծ թիվ։
-Կար­ծում եք, Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ այս կա­ռա­վա­րու­թյու­նը հա­սա­րա­կու­թյու­նից կտր­վե՞լ է։
-Միան­շա­նակ։ Ե­թե այ­սօր Փա­շի­նյա­նի կինն «Այ­ֆոն» հե­ռա­խոս է նվի­րում մարդ­կանց, դա դեռ չի նշա­նա­կում, որ ժո­ղովր­դի մեջ ու հետ է։ Այ­լա­պես նա կն­վի­րեր, այս­պես ա­սած, «ժո­ղովր­դա­կան» դա­սի հե­ռա­խոս, այ­սինքն 2 «Այ­ֆոն» հե­ռա­խո­սի տեղ կա­րող էր 5 մար­դու ա­վե­լի ցած­րա­կարգ հե­ռա­խոս նվի­րել, ու շատ մար­դիկ կօգտ­վեին այդ օգ­նու­թյու­նից։ Սա ըն­դա­մե­նը մեկ օ­րի­նակ է։ Էլ չենք խո­սում օ­րա­վար­ձով աշ­խա­տող­նե­րին ա­ջակ­ցե­լու մա­սին։ Ի­հար­կե, է­լի կլի­նեն մար­դիկ, որ այս ա­մե­նին ֆա­նա­տի­կո­րեն կվե­րա­բեր­վեն, բայց այն մարդ­կանց հա­մար, ո­րոնք այ­սօր սնն­դի, ըն­տա­նիք պա­հե­լու խն­դիր ու­նեն, իսկ նրանց թի­վը շատ մեծ է, Փա­շի­նյանն այլևս ժո­ղովր­դա­կան ա­ռաջ­նորդ չի դի­տարկ­վում, այլ օ­լի­գար­խիկ ա­ռաջ­նորդ։ Ի­մա՝ Փա­շի­նյանն այ­սօր օ­լի­գարխ ա­ռաջ­նոր­դի դա­սա­կան կեր­պար է։ Ժո­ղո­վուր­դը հի­մա կանգ­նած է մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րի ա­ռաջ։ Խոս­քը միայն տա­րեց­նե­րի մա­սին չէ, պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ինչ վի­ճա­կում են այդ մար­դիկ, ո­րոնք աշ­խա­տու­նակ են ու այ­սօր աշ­խա­տան­քից զրկ­ված են, այդ թվում` օ­րա­վար­ձով աշ­խա­տող­նե­րը։ Իսկ այս ի­րա­վի­ճա­կում պարգևավ­ճար­նե­րի ստա­ցու­մը ար­դյո՞ք հա­սա­րա­կու­թյու­նից կտր­վե­լու լա­վա­գույն ցու­ցի­չը չէ։ Միայն ան­ցյալ տար­վա ըն­թաց­քում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պարգևատ­րու­մը 18 մլն դրամ էր՝ չհաշ­ված աշ­խա­տա­վար­ձը։ Իսկ մենք ու­նենք բա­վա­կան մեծ զանգ­ված, որն ա­մի­սը 100 հա­զար դրա­մի խն­դիր ու­նի։ Մի՞­թե սա ժո­ղովր­դից իշ­խա­նու­թյան կտր­վա­ծու­թյան նշան չէ։ Իսկ ո՞վ է ա­սել, որ ի­րենք պետք է այդ­քան բարձր պարգևատր­վեն. ժո­ղովր­դից «ծն­ված» իշ­խա­նու­թյու­նը թող ժո­ղովր­դի պես էլ ապ­րի։ Ե­ղինջ տրո­րե­լով ու փի­փերթ ու­տե­լով չէ։ Այ­սու­հան­դերձ, ու­նենք մի ղե­կա­վար, որ պո­պու­լիս­տա­կան կո­չե­րով ե­կավ իշ­խա­նու­թյան, ու հի­մա, ու­զենք թե ոչ, պի­տի վս­տա­հենք նրան, որ­պես­զի այս վի­ճա­կից դուրս գանք։ Բայց ին­չի վրա է նա հույ­սը դրել, ինչ ա­նի­մաստ թվեր է հրա­պա­րա­կում, հաս­կա­նա­լի չէ։ Տես­նում ենք, թե ինչ է կա­տար­վում հարևան երկ­րում՝ Վրաս­տա­նում, Ռու­սաս­տա­նում, մի՞­թե հա­մե­մա­տե­լի է մեր հե­ղա­փո­խա­կան, սի­րո, թավ­շյա եր­կիրն այդ «քնձ­ռոտ» եր­կր­նե­րի հետ։ Ի­հար­կե՝ ոչ։ Այդ «քնձ­ռոտ» եր­կր­նե­րում մար­դիկ այս ի­րա­վի­ճա­կում ո­րո­շա­կի բա­վա­րար­վա­ծու­թյուն ու­նեն, իսկ մեզ մոտ ժո­ղո­վուր­դը լուրջ ճգ­նա­ժա­մի մեջ է, ո­րը դեռևս շա­րու­նակ­վում է, ու ե­թե մյուս տա­րի գար­նանն էլ կա­րո­ղա­նանք հաղ­թա­րել վի­ճա­կը, կլի­նի լա­վա­գույն տար­բե­րա­կը։
-Վի­րու­սի տա­րած­ման պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րը վկա­յում են ու­շա­ցա՞ծ քայ­լե­րի մա­սին։
-Ա­յո, ե­թե սկզ­բից «թու-թու»-ով չպայ­քա­րեին խնդ­րի դեմ, չա­սեին, թե կո­րո­նա­վի­րուսն «ում շունն է», ի­րա­վի­ճակն այլ կլի­ներ։ Ի սկզ­բա­նե հար­կա­վոր էր պատ­շաճ մո­տե­ցում ցու­ցա­բե­րել, բայց դրա հա­մար պետք է պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն ու­նե­նալ, ոչ թե անձ­նա­յին, լա­կո­տա­կան մո­տե­ցում։ Կու­նե­նա­յինք վա­րակ­ված­նե­րի փոքր թիվ, ա­վե­լի շուտ սահ­ման­նե­րը կփա­կեինք, կա­րան­տի­նը ա­վե­լի վաղ կլի­ներ ու ա­վե­լի կարճ ժա­մա­նա­կով։ Իսկ այս եր­կա­րատև կա­րան­տի­նը ժո­ղովր­դին սպա­նե­լու ձև է, մեկ ա­միս ժո­ղո­վուր­դը մեկ կո­պեկ փող չի աշ­խա­տել, ո՞վ ու­նի այդ­քան փող, որ ա­ռանց աշ­խա­տե­լու կա­րող է մեկ ա­միս ապ­րել։
-Ի հե­ճուկս այս ա­մե­նի` իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ծաղ­րում են Վրաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան քայ­լե­րը, ինչ­պես փո­ղոց լվա­նա­լը, իսկ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյունն էլ հա­մա­րում «եր­ջա­նիկ պա­տա­հա­կա­նու­թյուն»։ Սրան ի՞նչ ա­նուն տալ։
-Դա բնո­րոշ է այս իշ­խա­նու­թյա­նը, ո­րը կոմ­պե­տենտ չէ, իսկ սթափ, գի­տա­կից մարդ­կանց էլ իշ­խա­նու­թյան մոտ չեն թող­նում։ Հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով խն­դի­րը հետևյալն է. երբ տես­նում ես քեզ­նից բարձր մե­կին, կամ ձգ­տում ես բարձ­րա­նալ ու հաս­նել այդ մա­կար­դա­կին, կամ վար­կա­բե­կել այդ մար­դուն՝ սե­փա­կան ար­ժե­քը բարձ­րաց­նե­լու հա­մար։ Մեր իշ­խա­նու­թյու­նը տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում վեր­ջին տար­բե­րակն է ընտ­րում, ձեռ է առ­նում այս կամ այն երկ­րին՝ սե­փա­կան ան­կա­րո­ղու­թյունն ար­դա­րաց­նե­լու հա­մար։ Այս ա­մե­նին զու­գա­հեռ մենք տն­տե­սա­կան բա­զում խն­դիր­ներ ու­նենք, պա­րե­նի թան­կա­ցում­ներ, գա­զի գնի բարձ­րա­ցում։ Մինչ­դեռ կա­ռա­վա­րու­թյու­նը խոս­տա­ցել էր, որ գա­զի գնի բարձ­րա­ցում չի լի­նե­լու, իսկ պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ինչ­քան են ապ­րանք­նե­րի գնե­րը թան­կա­նա­լու գա­զի գնի բարձ­րաց­ման պատ­ճա­ռով։ Կան դրա­մի ար­ժեզր­կում և դո­լա­րի թան­կա­ցում։ Հի­մա զբաղ­ված ենք կո­րո­նա­վի­րու­սով, բայց վա­ղը կանգ­նե­լու ենք նաև շատ վատ տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի առջև, երբ մար­դիկ ի­րենց տա­նը պա­հուստ­նե­րը սպա­ռել են ու կանգ­նել են հա­ցը ե­րեք ան­գամ թանկ գնե­լու խնդ­րի առջև։ Իսկ այս ա­ռու­մով կա­ռա­վա­րու­թյան փոխ­հա­տու­ցում­նե­րը ծի­ծա­ղե­լի գու­մար­ներ են, և մեկ ամս­վա պա­րա­պուր­դը չեն կա­րող փա­կել։ Նախ պի­տի հաս­կա­նա­յինք ծանր կա­ցու­թյան մեջ հայ­տն­ված մարդ­կանց մի­ջի­նաց­ված ծախս­նը որ­քան է ու, ըստ այդմ, փոխ­հա­տուց­ման չա­փը սահ­մա­նեինք։ Ոչ թե 26 500 դրամ իբր ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րեին կամ 10 ձու փո­խան­ցեին տա­րեց­նե­րին, թե տե­սեք՝ օգ­նու­թյուն ենք տա­լիս։ Սա շոու է։ Օ­րերս մեր տա­րած­քում մե­քե­նա­յով ձու էին բա­ժա­նում, իսկ այդ մե­քե­նա­յի վրա փակց­ված էր «Ա­յո»-ի լո­գոն։ Սա էլ պո­պու­լիզ­մի մի մասն է, ձու բա­ժա­նելն էլ դարձ­նում են քա­րոզ­չա­կան մի­ջոց։ Այս քայ­լը ճղ­ճիմ է, վա­յել չէ, ոչ մե­կին դա պա­տիվ չի բե­րում։
-Ի՞նչ եք կար­ծում, իշ­խա­նու­թյան ներ­սում խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­ներ չկա՞ն։
-Ի­հար­կե, իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է այդ ա­մե­նը ցույց չտալ, բայց խոր­տակ­վող նա­վից փախ­չե­լու են։ Ցա­վոք, այս իշ­խա­նու­թյու­նը «հայ­րե­նի­քի» գա­ղա­փա­րը չու­նի ՝ և ռազ­մա­կան, և տն­տե­սա­կան, և բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով։ Ան­շուշտ, իշ­խա­նու­թյու­նում էլ կան մար­դիկ, ո­րոնք ար­հես­տա­վարժ են, չպետք է բո­լո­րին նույ­նաց­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ։ Եր­կու տա­րի է, ժո­ղովր­դին ա­սում են` դու լավ ես ապ­րե­լու, ե­թե երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը բան­տում նս­տի։ Քո­չա­րյա­նը տևա­կան ժա­մա­նակ բան­տարկ­ված է, բայց ժո­ղո­վուր­դը լավ չի ապ­րում։ Հե­տո պարզ­վեց` Հրայր Թով­մա­սյանն է մե­ղա­վոր, հի­մա կա­րող են ա­սել, թե արևը, լու­սինն են մե­ղա­վոր։ Սա հո­գե­բա­նու­թյան մեջ կոչ­վում է դե­պի դուրս նետ­ված «լո­կոնս կոնտ­րոլ», երբ մար­դը իր վրա պա­տաս­խա­նատ­վու­թյուն վերց­նե­լու փո­խա­րեն, փնտ­րում է կա­մա­յա­կան պատ­ճառ՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը նրա վրա գցե­լու հա­մար։ Քա­նի այս­պի­սի մո­տե­ցում կա, երկ­րում ոչ մի լավ բան չի լի­նե­լու։ Մինչև մեր իշ­խա­նու­թյու­նը չսո­վո­րի «լո­կոնս կոնտ­րո­լը» դե­պի իր ներսն ուղ­ղել, պա­տաս­խա­նա­տու լի­նել ա­մեն ինչ հա­մար, հաս­կա­նա, որ Քո­չա­րյա­նի ան­ձը չի կա­րող երկ­րի զար­գաց­ման հա­մար խո­չըն­դոտ լի­նել, ի­րա­վի­ճա­կը չի շտկ­վի։ Ա­վե­լին, հա­մոզ­ված եմ, ե­թե այ­սօր Քո­չա­րյա­նը լի­ներ ա­զա­տու­թյան մեջ, այս պա­հին կկանգ­ներ իշ­խա­նու­թյան կող­քին, իր անձ­նա­կան կա­պե­րը կօգ­տա­գոր­ծեր, որ­պես­զի մեր եր­կիրն օր ա­ռաջ տն­տե­սա­կան խն­դիր­նե­րից շուտ ա­զատ­վեր։ Փա­շի­նյա­նի ներ­կա­յաց­րած հայ-ռու­սա­կան լավ հա­րա­բե­րու­թյուն­ներն ըն­դա­մե­նը մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն­ներ են, քա­նի որ Ռու­սաս­տանն օգ­նու­թյուն է տա­լիս Ի­տա­լիա­յին, եվ­րո­պա­կան երկր­նե­րին, ո­րոնք ի դեպ, նրա հան­դեպ պատ­ժա­մի­ջոց­ներ էին կի­րա­ռում, իսկ մեզ` ոչ մի օգ­նու­թյուն։ Ա­վե­լին, գա­զի գինն է թան­կաց­նում, նպա­րե­ղե­նի ար­տա­հան­ման ար­գելք դնում։ Այս ա­մե­նին գու­մար­վում է այն, որ Փա­շի­նյա­նը զան­գում է Լու­կա­շեն­կո­յին ու սկ­սում է բամ­բա­սել Պու­տի­նից։ Միով բա­նիվ, սա անձ­նա­կենտ­րոն քա­ղա­քա­կա­նու­թյուն է, ոչ թե հայ­րե­նի­քա­կենտ­րոն կամ պե­տա­կա­նա­կենտ­րոն, ո­րը բե­րե­լու է մեր երկ­րի լիա­կա­տար փլուզ­ման։
-Այս օ­րե­րին իշ­խա­նու­թյու­նը պետք է անց­ներ ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման։ Դուք այս ա­ռու­մով ի՞նչ եք տես­նում և ար­ձա­նագ­րում, կա՞ նման բան մեր երկ­րում։
-Պատ­մու­թյան մեջ հիշ­վե­լու հա­մար Նի­կոլ Փա­շի­նյա­նին եր­կու ան­գամ մեծ հնա­րա­վո­րու­թյուն տր­վեց։ Իշ­խա­նա­փո­խու­թյան շր­ջա­նը, երբ նա կա­րող էր հա­մախ­մբ­ման և միաս­նա­կա­նու­թյան քա­րո­զով բո­լո­րին հա­վա­քել ի­րար գլ­խի ու շտ­կել ի­րա­վի­ճա­կը, ին­չը չա­րեց։ Դրա հա­կա­ռակն ի­րա­կա­նաց­վեց, հա­սա­րա­կու­թյա­նը բա­ժա­նեց սևե­րի ու սպի­տակ­նե­րի՝ ա­տե­լու­թյուն սեր­մա­նե­լով։ Երկ­րոր­դը կո­րո­նա­վի­րուսն էր, ո­րը ևս հնա­րա­վո­րու­թյուն էր։ Չի­նա­րե­նով «ճգ­նա­ժամ» բա­ռը եր­կու հիե­րոգ­լիֆ­նե­րով է նկա­րագր­վում. մե­կը՝ վտանգ, մյու­սը՝ հնա­րա­վո­րու­թյուն։ Ճգ­նա­ժա­մը նաև հնա­րա­վո­րու­թյուն էր Փա­շի­նյա­նի հա­մար, որ­պես­զի բաց թող­ներ ո­րոշ բան­տար­կյալ­նե­րի, ո­րոնց նա ա­նար­դար կեր­պով պա­հում է, հա­վա­քեր իր կող­քի ռե­սուրս­նե­րը և ճգ­նա­ժա­մից միաս­նա­կան ջան­քե­րով ել­քեր գտ­ներ։ Բայց Փա­շի­նյա­նի անձ­նա­կենտ­րո­նու­թյու­նը դա թույլ չի տա­լիս, շա­րու­նա­կում է սև ու սպի­տակ դաշ­տե­րի բա­ժա­նե­լով ա­ռաջ գնալ։ Քա­նի որ այս կա­ռա­վա­րու­թյու­նում ար­հես­տա­վարժ­նե­րի դե­ֆի­ցիտ է, ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում չի կա­րող լի­նել։ Այդ­պի­սի կա­ռա­վա­րում չի կա­րող լի­նել նաև այն պատ­ճա­ռով, որ ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նող մար­դը պետք է հզոր լի­նի իր էու­թյամբ, հո­գե­բա­նու­թյամբ, կա­րո­ղա­նա հս­տակ ո­րո­շում­ներ ըն­դու­նել, հս­տակ դիր­քո­րո­շում ու­նե­նա։ Այս ա­ռու­մով էլ ոչ մի ո­լոր­տում չկան նման մար­դիկ։ Այս օ­րե­րին խո­սել ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման մա­սին ուղ­ղա­կի ծի­ծա­ղե­լի է, հենց միայն այն պատ­ճա­ռով, որ մարդ­կանց ան­գամ չենք կա­րող տա­նը նս­տեց­նել։ Ե­թե մի պահ պատ­կե­րաց­նենք, որ երկ­րորդ նա­խա­գա­հը հետ գար կա­ռա­վար­ման ղե­կին, հա­մոզ­ված եմ, որ կու­նե­նա­յինք ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում, կու­նե­նա­յինք կոշտ մի­ջո­ցա­ռում­ներ, դրանց հետ մեկ­տեղ նաև տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան մար­դա­սի­րա­կան մո­տե­ցում­ներ և այս ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու լու­ծում­ներ։ Ինչ­պես մեկ ան­գամ ե­ղավ, երբ ՀՀՇ իշ­խա­նու­թյու­նից հե­տո Քո­չա­րյա­նի իշ­խա­նա­վար­ման տա­րի­նե­րին ու­նե­ցանք տն­տե­սա­պես զար­գա­ցած եր­կիր։ Մինչ այ­սօր Փա­շի­նյա­նը եր­կի­րը ղե­կա­վա­րում է ի­ներ­ցիա­յով, բազ­մա­թիվ մար­դիկ ի­րենց գոր­ծը շա­րու­նա­կում են ա­նել՝ ան­կախ հան­գա­ման­քից, թե ով է իշ­խա­նու­թյան։ Այս ի­ներ­ցիա­յով նաև վի­րուսն է վե­րա­նա­լու։ Իսկ ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու հույ­սը իշ­խա­նու­թյան վրա դնե­լը, մեղմ ա­սած, ծի­ծա­ղե­լի է։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 3340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ