Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փա­շի­ն­յա՛ն, կրա­կի հետ մի՛ խա­ղա

Փա­շի­ն­յա՛ն, կրա­կի հետ մի՛ խա­ղա
07.04.2020 | 00:51
ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Facebook-ի իր է­ջում ե­րեկ ա­ռա­վո­տյան հան­դես գա­լով լայ­վով, նշե­լով, որ ապ­րի­լի 5-ին Հա­յաս­տա­նում ու­նե­ցել ենք նոր կո­րո­նա­վի­րու­սի թես­տա­վոր­ման 263 դեպք և դրա­կան է ե­ղել այդ դեպ­քե­րից ըն­դա­մե­նը 11-ը, ին­չը վեր­ջին շա­բաթ­նե­րի հա­մար ան­նա­խա­դեպ դի­նա­մի­կա է, ա­սաց. «Ե­թե մեր կան­խա­վար­կածն ար­դա­րա­նա, կն­շա­նա­կի, որ եր­կու­շաբ­թի օր­վա­նից ար­դեն հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք մտա­ծել ռե­ժի­մի թու­լա­ցում­նե­րի մա­սին»:
Ըստ Փա­շի­նյա­նի, ե­թե մենք ա­ռա­ջի­կա օ­րե­րին ու­նե­նանք դեպ­քե­րի դի­նա­մի­կա­յի նվա­զում, կն­շա­նա­կի, որ կի­րառ­վող ու մեզ բազ­մա­թիվ ան­հար­մա­րու­թյուն­ներ պատ­ճա­ռող մի­ջո­ցա­ռում­նե­րը սկ­սել են դրա­կան ար­դյունք տալ, և ե­թե ա­ռա­ջի­կա 1 շա­բաթ­վա ըն­թաց­քում ինք­ներս ա­վե­լի խս­տո­րեն պա­հենք պա­րե­տա­տան սահ­մա­նած սահ­մա­նա­փա­կում­նե­րը, մեր շան­սե­րը կմե­ծա­նան, որ մենք ապ­րի­լի 13-ից ար­դեն սկ­սենք ռե­ժիմ­նե­րի թու­լա­ցու­մը և սկ­սենք մտա­ծել բնա­կա­նոն կյան­քի վե­րա­դառ­նա­լու մա­սին:
Ա­յո, հայտ­նի և ի­րա­կա­նում նույ­նիսկ սոսկ մա­սամբ ի­րա­կա­նաց­վող սահ­մա­նա­փա­կում­նե­րը չէին կա­րող ար­դյունք չտալ և տվել են, հա­մե­նայն դեպս, ա­ռանց դրանց, մենք այ­սօր SARS-CoV-2-ով վա­րակ­ման, COVID-19-ով հի­վան­դու­թյան ու դրա պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի ա­վե­լի մեծ ցու­ցա­նիշ­ներ կու­նե­նա­յինք: Սա­կայն ա­ռա­ջի­կա եր­կու­շաբ­թի օր­վա­նից սահ­մա­նա­փա­կում­նե­րի թու­լա­ցու­մը հան­գեց­նե­լու է օր օ­րի հա­մե­մատ դեպ­քե­րի մե­ծա­թիվ ա­ճի, դրանց դի­նա­մի­կա­յի էա­կան ա­ճի: Փա­շի­նյա­նը, իր գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան հետ, ար­դեն իսկ լուրջ սխալ­ներ է թույլ տվել ՀՀ նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը չկան­խար­գե­լե­լու, ներ­թա­փան­ցու­մից հե­տո տա­րա­ծու­մը բա­վա­կա­նա­չափ չզս­պե­լու ա­ռում­նե­րով, խոր­հուրդ ենք տա­լիս սխալ­նե­րի շար­քը չշա­րու­նա­կել ու կրա­կի հետ չխա­ղալ:
Ստորև ներ­կա­յաց­նում ենք օ­րախն­դիր ա­ռա­ջարկ­նե­րի մի մա­սը` ուղղ­ված ՀՀ ար­տա­կարգ դրու­թյան պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նին և կա­ռա­վա­րու­թյա­նը.
1. ՀՀ ար­տա­կարգ դրու­թյան պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի 2020 թ. մար­տի 31-ի N 27 ո­րոշ­ման հա­վել­ված N 1-ում լրա­ցում կա­տա­րել` դրա­նում նե­րա­ռե­լով նշ­ված հա­վել­վա­ծի ձև N 1-ի («Ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գոր­ծա­տուի տե­ղե­կանք»)` գոր­ծա­տուի կող­մից կնք­ված լի­նե­լու պա­հանջ:
Ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գոր­ծա­տուի կող­մից կնք­ված տե­ղե­կանք պա­հան­ջել նաև ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան, ՀՀ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյան, ՀՀ ոս­տի­կա­նու­թյան, ՀՀ վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան, Ա­ռող­ջա­պա­հա­կան և աշ­խա­տան­քի տես­չա­կան մարմ­նի, Սնն­դի անվ­տան­գու­թյան տես­չա­կան մարմ­նի, ՀՀ ԱՆ հի­վան­դու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման և վե­րահս­կո­ղու­թյան ազ­գա­յին կենտ­րո­նի աշ­խա­տող­նե­րից, ե­թե չու­նեն տե­ղե­կան­քին փո­խա­րի­նող ծա­ռա­յո­ղա­կան վկա­յա­կան:
Հիմ­նա­վո­րում. ցան­կա­ցած մե­կը, ե­թե ու­զե­նա կամ կա­րիքն ու­նե­նա որևէ մարզ մտ­նել կամ այն­տե­ղից դուրս գալ, կա­րող է մի թղ­թի կտո­րի վրա գրել, թե ինքն իբր ցան­կում որ­պես թույ­լատ­րե­լի նշ­ված տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վող, մար­զի տա­րած­քից դուրս (ե­թե տվյալ մար­զի բնա­կիչ է) կամ տվյալ մար­զում, Երևա­նում (ե­թե Երևա­նի կամ այլ մար­զի բնա­կիչ է) գտն­վող այս կամ այն ըն­կե­րու­թյան կամ թույ­լատր­ված գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վող կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կից է: Քա­նի որ ըն­կե­րու­թյան, կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րե­նի կամ գոր­ծա­տուի կող­մից պա­րե­տի 2020 թ. մար­տի 31-ի N 27 ո­րոշ­ման հա­վել­ված N 1-ի ձև N 1 տե­ղե­կան­քի կն­քում չի պա­հանջ­վում, գոր­ծա­տուի ա­նու­նից որևէ մե­կը կա­րող է ստո­րագ­րել թղ­թի այդ նույն կտո­րի վրա (ըն­դա­մե­նը մի չն­չին ռիս­կի հարց է), անձ­նագ­րի հետ դնել գր­պանն ու մար­զից դուրս գալ կամ մարզ մտ­նել: Նույ­նը` Երևա­նում, ի­հար­կե, ե­թե իր այս կամ այն հան­դի­պու­մը կամ գործն ա­ռաջ տա­նելն ա­վե­լի կարևոր հա­մա­րի, քան ինք­նա­մե­կու­սա­ցու­մը պահ­պա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:
Պա­րե­տի 2020 թ. մար­տի 31-ի N 27 ո­րոշ­ման հա­վել­ված N 1-ի 4-րդ կե­տի 4-րդ են­թա­կե­տով սույն հա­վել­վա­ծի 1-ին և 2-րդ կե­տե­րից սահ­ման­ված «Գյու­ղատն­տե­սա­կան կամ այ­գե­գոր­ծա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար տե­ղա­շարժ­վե­լը…» բա­ցա­ռու­թյու­նը չի կա­րող հիմք հան­դի­սա­նալ պա­րե­տի 2020 թ. մար­տի 31-ի N 27 ո­րոշ­ման հա­վել­ված N 1-ում վե­րոն­շյալ լրա­ցու­մը չկա­տա­րե­լու հա­մար, ո­րով­հետև հա­վել­ված N 1-ի 4-րդ կե­տի 4-րդ են­թա­կե­տով սահ­ման­ված են նաև այլ բա­ցա­ռու­թյուն­ներ, ո­րոնց հաս­տատ­ման հա­մար նույն­պես տե­ղե­կանք չի կա­րող տր­վել, հնա­րա­վոր չէ պա­հան­ջել ու չի պա­հանջ­վում` ի տար­բե­րու­թյուն տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան թույ­լատր­ված տե­սակ­նե­րով զբաղ­վող ըն­կե­րու­թյուն մեկ­նե­լու և վե­րա­դառ­նա­լու հա­մար հա­վել­ված N 1-ի 4-րդ կե­տի 1-ին են­թա­կե­տով սահ­ման­ված ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գոր­ծա­տուի տե­ղե­կան­քի:
2. Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կից զերծ մնա­ցած միակ մար­զում` Գե­ղար­քու­նի­քում, ապ­րող­նե­րի ա­ռող­ջու­թյունն ու կյան­քը SARS-CoV-2-ով վա­րակ­վե­լու վտան­գից պաշտ­պա­նե­լու հա­մար, ինչ­պես նաև հաշ­վի առ­նե­լով Երևա­նում ա­ռա­ջի­կա­յում հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կի այն աս­տի­ճան վատ­թա­րաց­ման հնա­րա­վո­րու­թյու­նը, երբ ուղ­ղա­կի անհ­րա­ժեշ­տու­թյուն կա­րող է ա­ռա­ջա­նալ գո­նե ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, Ազ­գա­յին ժո­ղո­վը, ԱԱԾ և մյուս ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վա­րու­թյա­նը տե­ղա­փո­խել նշ­ված մարզ, էա­պես կր­ճա­տել նշ­ված մար­զում թույ­լատր­ված տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան տե­սակ­նե­րը, սահ­մա­նել Գե­ղար­քու­նի­քի մարզ մարդ­կանց ել­քի և մուտ­քի ա­ռա­վել խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ, քան ներ­կա­յումս ՀՀ մնա­ցած մար­զե­րի և Երևա­նի հա­մար գոր­ծող­ներն են: Հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում նույն կերպ վար­վել ՀՀ այն խո­շոր կամ հա­մե­մա­տա­բար խո­շոր քա­ղաք­նե­րի պա­րա­գա­յում, որ­տեղ SARS-CoV-2-ով վա­րակ­ման հաս­տատ­ված դեպք չի գրանց­վել կամ այդ­պի­սի դեպ­քե­րը հա­տու­կենտ են և վեր­ջին շր­ջա­նում չկա դրանց աճ:
3. Մյուս մար­զե­րից և բնա­կա­վայ­րե­րից տար­բե­րակ­ված և ա­ռա­վել խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ կի­րա­ռել նաև այն մար­զեր ու բնա­կա­վայ­րեր մարդ­կանց մուտ­քի և ել­քի հա­մար, որ­տեղ նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րը մի քա­նի տաս­նյակ կամ ա­վե­լի ան­գամ շատ են ՀՀ այլ մար­զե­րի հա­մե­մատ:
4. ՀՀ ար­տա­կարգ դրու­թյան պա­րե­տի 2020 թ. մար­տի 31-ի N 27 ո­րոշ­մամբ ու դրա հա­վել­ված N 2-ով սահ­ման­ված տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան թույ­լատ­րե­լի տե­սակ­նե­րի բա­վա­կան լայն ցան­կից հա­նել մեծ կարևո­րու­թյուն, կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն չու­նե­ցող տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան տե­սակ­նե­րը, ինչ­պի­սիք են, օ­րի­նակ, փայ­լեց­նող մի­ջոց­նե­րի, օ­ծա­նե­լի­քի և կոս­մե­տի­կա­կան մի­ջոց­նե­րի ար­տադ­րու­թյու­նը, օ­ծա­նե­լի­քի և կոս­մե­տի­կա­կան մի­ջոց­նե­րի մե­ծա­ծախ առևտու­րը, խմիչք­նե­րի ար­տադ­րու­թյու­նը (բա­ցա­ռու­թյամբ ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող ո­մանց կող­մից օգ­տա­գործ­վող հան­քա­յին ջրե­րի) և այլն:
5. Վար­չա­կան տու­գանք սահ­մա­նել խա­նութ­նե­րում, դե­ղատ­նե­րում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը (առն­վազն 2 մ) չպահ­պա­նող գնորդ­նե­րի նկատ­մամբ և հետևո­ղա­կա­նո­րեն կի­րա­ռել այդ տու­գան­քը նշ­ված (հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում նաև այլ) վայ­րե­րում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը խախ­տած ան­ձանց նկատ­մամբ, ինչ­պես նաև նրանց, ով­քեր կմտ­նեն մինչև 10 քմ մա­կե­րես ու­նե­ցող որևէ խա­նութ կամ դե­ղա­տուն, ե­թե այն­տեղ մինչ այդ մտած գնորդ կա, ա­ռանց սպա­սե­լու այն­տե­ղից վեր­ջի­նիս դուրս գա­լուն:
Խա­նութ­ներ, դե­ղատ­ներ շա­հա­գոր­ծող­նե­րից պա­հան­ջել, որ դրանց դռ­նե­րի վրա փակց­նեն խա­նու­թի, դե­ղա­տան մա­կե­րե­սի վե­րա­բե­րյալ տե­ղե­կանք, ինչ­պես նաև սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը չպահ­պա­նե­լու հա­մար նա­խա­տես­ված վար­չա­կան տու­գան­քի ու դրա չա­փի վե­րա­բե­րյալ զգու­շա­ցում: Վե­րոն­շյալ սահ­մա­նա­փակ­ման ու նա­խա­տես­ված պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին հան­րու­թյա­նը նա­խա­պես լայ­նո­րեն ի­րա­զե­կել հե­ռուս­տա­տե­սու­թյամբ և այլ ԶԼՄ-նե­րով:
6. Վար­չա­կան տու­գանք սահ­մա­նել խա­նութ­նե­րի, դե­ղատ­նե­րի այն աշ­խա­տող­նե­րի նկատ­մամբ, ով­քեր սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը խախ­տած գնոր­դի սպա­սար­կում կի­րա­կա­նաց­նեն և խա­նու­թի դռա­ն ա­պա­կուն նա­խա­պես չեն փակց­նի այդ պա­րա­գա­յում սպա­սար­կե­լուց հրա­ժար­վե­լու նա­խազ­գու­շա­ցում:
7. Ել­քի-մուտ­քի 2 դուռ ու­նե­ցող սու­պեր­մար­կետ­ներ, հի­պեր­մար­կետ­ներ, գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի շու­կա­ներ շա­հա­գոր­ծող տն­տես­վա­րող­նե­րից պա­հան­ջել այդ դռ­նե­րից մե­կից թույ­լատ­րեն օգտ­վել բա­ցա­ռա­պես սու­պեր­մար­կետ, հի­պեր­մար­կետ, գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի շու­կա մուտք գոր­ծող­նե­րին, մյու­սից` բա­ցա­ռա­պես սու­պեր­մար­կե­տից, հի­պեր­մար­կե­տից, գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի շու­կա­յից դուրս ե­կող­նե­րին, այդ նպա­տա­կով աշ­խա­տան­քի ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում առևտրի նշ­ված վայ­րե­րի անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի մի­ջո­ցով ա­պա­հո­վել սույն կար­գի պահ­պա­նու­մը, քա­նի որ այդ դռ­նե­րով և մինչ այդ առ­կա ճա­նա­պարհ­նե­րով մարդ­կանց հան­դի­պա­կաց հոս­քե­րի պա­րա­գա­յում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը հա­ճախ խախտ­վում է (անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նշ­ված կար­գի պահ­պան­ման գոր­ծում ընդ­գր­կել ոս­տի­կա­նու­թյան կամ հա­մա­պա­տաս­խան այլ ու­ժե­րի աշ­խա­տա­կից­նե­րի):
Սու­պեր­մար­կետ­ներ, հի­պեր­մար­կետ­ներ, գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի շու­կա­ներ շա­հա­գոր­ծող­նե­րից պա­հան­ջել «Բա­ցա­ռա­պես մուտք» և «Բա­ցա­ռա­պես ելք» խո­շո­րա­տառ գրու­թյուն­ներ և սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը չպահ­պա­նե­լու հա­մար նա­խա­տես­ված վար­չա­կան տու­գան­քի ու դրա չա­փի մա­սին առևտրի նշ­ված օ­բյեկտ­նե­րից օգտ­վող բո­լո­րին տե­սա­նե­լի զգու­շա­ցում­ներ փակց­նել դրանց մուտ­քի և ել­քի դռ­նե­րին, իսկ այն շու­կա­նե­րի պա­րա­գա­յում, ո­րոնց դռ­ներն աշ­խա­տան­քի ըն­թաց­քում բաց են (օ­րի­նակ, Երևա­նի Մա­լա­թիա­յի շու­կա­յի), հա­մա­պա­տաս­խան գրու­թյուն­նե­րով ցու­ցա­վա­հա­նակ­ներ դնել դրանց դռ­նե­րի մոտ: Առևտրի նշ­ված վայ­րե­րում բարձ­րա­խո­սով վե­րոն­շյալ կար­գի վե­րա­բե­րյալ պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­նել սպա­ռող­նե­րի ի­րա­զե­կոմ:
Վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն (տու­գանք) սահ­մա­նել վե­րոն­շյալ կար­գի խախտ­մամբ սու­պեր­մար­կետ­ներ, հի­պեր­մար­կետ­ներ, գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի շու­կա­ներ ե­լու­մուտ ա­նող ան­ձանց, ինչ­պես նաև տվյալ կար­գի պահ­պան­մա­նը չհետևող կամ վե­րոն­շյալ պա­հանջ­նե­րը չկա­տա­րող առևտրի տվյալ վայ­րե­րի տն­տես­վա­րող­նե­րի նկատ­մամբ: Վե­րոն­շյալ կար­գի խախտ­ման հա­մար նա­խա­տես­ված պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին հան­րու­թյա­նը նա­խա­պես լայ­նո­րեն ի­րա­զե­կել հե­ռուս­տա­տե­սու­թյամբ և այլ ԶԼՄ-նե­րով:
8. Նկա­տի ու­նե­նա­լով, որ «Մի շարք տն­տես­վա­րող­նե­րի նկատ­մամբ կի­րառ­վող սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րա­բե­րյալ» պա­րե­տի ի­րար հա­ջոր­դող ո­րո­շում­նե­րը, դրան­ցով կար­գա­զանց տն­տես­վա­րող­նե­րին պատ­կա­նող մաս­նա­ճյու­ղե­րի (սու­պեր­մար­կետ­նե­րի) գոր­ծու­նեու­թյան ծա­վա­լու­մը 6 ժա­մով ար­գե­լելն ար­դյու­նա­վետ չէ, նույն և այլ տն­տես­վա­րող­նե­րի հա­մար դաս չի լի­նում հե­տա­գա­յում սահ­ման­ված կար­գի խախ­տում­նե­րը չշա­րու­նա­կե­լու և թույլ չտա­լու հա­մար, ա­ռա­ջի­կա­յում սահ­ման­ված կար­գի խախ­տում­ներ թույլ տվող տն­տես­վա­րող­նե­րին պատ­կա­նող մաս­նա­ճյու­ղե­րի (սու­պեր­մար­կետ­նե­րի) նկատ­մամբ գոր­ծու­նեու­թյան ծա­վա­լու­մը 6 ժա­մով ար­գե­լե­լուն զու­գա­հեռ կամ դրա փո­խա­րեն (ե­թե զու­գա­հեռ կի­րա­ռու­մը հնա­րա­վոր չէ), կի­րա­ռել վար­չա­կան խո­շոր (նշա­նա­կա­լի) տու­գանք:
9. Պա­րե­տի 2020 թ. մար­տի 31-ի N 27 ո­րոշ­ման հա­վել­ված N 1-ի 5-րդ կե­տի սկզ­բի մա­սը շա­րադ­րել հետևյալ խմ­բագ­րու­թյամբ. «Սույն հա­վել­վա­ծի 1-ին կե­տից բա­ցա­ռու­թյուն են կազ­մում հա­վել­ված N 2-ով թույ­լատր­ված և ան­ձի բնա­կու­թյան կամ աշ­խա­տան­քի վայ­րից ա­ռա­վե­լա­գույ­նը 1000 մետր հե­ռու գտն­վող առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րեր, դրան­ցից դուրս գոր­ծող առևտրի օ­բյեկտ­ներ, ա­ռա­վե­լա­գույ­նը 2000 մ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող դե­ղատ­ներ հա­ճա­խե­լը», այ­նու­հետև ինչ­պես առ­կա շա­րադ­րան­քում:
Oրի­նակ, ՈՒզ­բեկս­տա­նում թույ­լատր­ված է միայն այն մթե­րա­յին և ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­ներ վա­ճա­ռող խա­նութ­ներ այ­ցե­լե­լը, ո­րոնք գտն­վում են բնա­կու­թյան վայ­րի մեր­ձա­կայ­քում:
10. ՀՀ այն բո­լոր բնա­կա­վայ­րե­րում, որ­տեղ նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի թի­վը մեծ է, ար­գե­լել շն­չա­դի­մակ կամ ռես­պի­րա­տոր չկ­րող մարդ­կանց գտն­վե­լը հան­րա­յին տա­րածք­նե­րում, պե­տա­կան իշ­խա­նու­թյան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի գրա­սե­նյակ­նե­րում, ու­րիշ պե­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում, ձեռ­նար­կու­թյուն­նե­րում, հաս­տա­տու­թյուն­նե­րում, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, առևտրի, սպա­սարկ­ման կե­տե­րում, հյու­րա­նոց­նե­րում, հան­րա­կա­ցա­րան­նե­րում, կա­յա­րան­նե­րում, օ­դա­նա­վա­կա­յան­նե­րում, գնացք­նե­րում, կան­գառ­նե­րում, տաք­սի­նե­րում, ինչ­պես ս. թ. ապ­րի­լի 6-ից ար­գել­վել է Կիևում և ՈՒկ­րաի­նա­յի այլ քա­ղաք­նե­րում: Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշենք, որ ապ­րի­լի 6-ի ժա­մը 17:22-ի դրու­թյամբ ՈՒկ­րաի­նա­յում SARS-CoV-2-ով վա­րակ­ման հաս­տատ­ված դեպ­քերն ըն­դա­մե­նը 1319-ն էին, Հա­յաս­տա­նում` 833 , ՈՒկ­րաի­նա­յի բնակ­չու­թյու­նը 2020 թ.հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ շուրջ 42 մի­լիոն է, ՀՀ բնակ­չու­թյու­նը 3 մլն չկա:
11. Նկա­տի ու­նե­նա­լով Գյում­րու ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նո­ցում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված Մա­րա­լի­կի բնակ­չի զն­նու­մից հե­տո է­պի­դե­միո­լո­գիա­կան ա­նամ­նե­զի բա­ցա­կա­յու­թյան վրա (ար­տերկ­րում չի ե­ղել, հաս­տատ­ված վի­րու­սակ­րի հետ չի շփ­վել) հույս դնե­լով, «Գյում­րի» բժշ­կա­կան կենտ­րո­նում նույն պա­ցիեն­տին օ­րերս ըն­դու­նե­լու, նշ­ված հետևան­քով նրա հետ շփում ու­նե­ցած առն­վազն 29 բու­ժաշ­խա­տո­ղի դրա­նից հե­տո մե­կու­սաց­նե­լու դեպ­քը, այ­սու­հետ բա­ցա­ռել սոսկ է­պի­դե­միո­լո­գիա­կան ա­նամ­նե­զի բա­ցա­կա­յու­թյամբ ա­ռաջ­նորդ­վե­լը, և նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան այս կամ այն ախտ­նան­շա­նի առ­կա­յու­թյան դեպ­քում պար­տա­դիր ի­րա­կա­նաց­նել հա­մա­պա­տաս­խան թես­տա­վո­րում:
12. Ար­տերկ­րից ՀՀ ե­կած բո­լոր ան­ձանց (ան­կախ քա­ղա­քա­ցիու­թյու­նից, կար­գա­վի­ճա­կից, այ­ցե­լու­թյան նպա­տա­կից ու տևո­ղու­թյու­նից) մուտ­քը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն թույ­լատ­րել միայն նրանց բջ­ջա­յին հե­ռա­խոս­նե­րում դրանց օգ­տա­գոր­ծող­նե­րի շար­ժին, կա­տա­րած ու ստա­ցած զան­գե­րին հետևող ծրագ­րի պար­տա­դիր ներ­բեռ­նու­մից հե­տո (ե­թե չու­նեն հա­յաս­տա­նյան կա­պի այս կամ այն օ­պե­րա­տո­րի SIM քարտ, ա­պա նրանց տե­ղում այն ձեռք բե­րե­լու շուր­ջօ­րյա հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել), մաք­սա­տա­նը կամ սահ­մա­նա­յին հս­կո­ղու­թյան ան­ցա­կե­տում հետևել ե­կո­ղի հե­ռա­խո­սում հա­մա­պա­տաս­խան ծրագ­րի ներ­բեռն­մա­նը կամ դա կա­տա­րել հենց սահ­մա­նա­յին հս­կո­ղու­թյան ծա­ռա­յո­ղի մի­ջո­ցով:
13. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում SARS-CoV-2-ով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի նվա­զու­մը չհա­մա­րել վտան­գի վե­րաց­ման կամ նվազ­ման հիմք և հա­ջորդ շա­բաթ­վա­նից կամ ա­ռա­ջի­կա­յում չվե­րաց­նել կամ չմեղ­մաց­նել ՀՀ ողջ տա­րած­քում տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան տե­սակ­նե­րի և ան­ձանց ա­զատ տե­ղա­շարժ­ման ի­րա­վուն­քի նկատ­մամբ կի­րառ­վող ժա­մա­նա­կա­վոր սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ին­չը կհան­գեց­նի վա­րակ­վա­ծու­թյան ու մահ­վան դեպ­քե­րի նոր ա­ճի: Ներ­քին սահ­մա­նա­փա­կում­նե­րը (բա­ցա­ռու­թյամբ` սահ­մա­նա­յին­նե­րի) կա­րե­լի է վե­րաց­նել ՀՀ-ում SARS-CoV-2-ով վա­րակ­վա­ծու­թյան վեր­ջին հաս­տատ­ված դեպ­քի գրան­ցու­մից առն­վազն 14 օր (հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում` 1 ա­միս) հե­տո, ե­թե այդ ըն­թաց­քում վա­րակ­վա­ծու­թյան նոր դեպ­քեր չլի­նեն:
14. Կտ­րա­կա­նա­պես ար­գե­լել նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ և, հատ­կա­պես, վա­րակ­ված, վա­րակ­վե­լու ա­ռու­մով կաս­կած­վող ան­ձանց (բուժ­վող­նե­րին, մե­կու­սաց­ված­նե­րին) նույն սե­նյա­կում կամ սրա­հում պա­հե­լը կամ սպա­սար­կե­լը, նշ­ված ար­գել­քը խախ­տե­լու հա­մար սահ­մա­նել խիստ պա­տաս­խա­նատ­վու­թյուն:
15. Ար­գե­լել և այ­սու­հետ բա­ցա­ռել ՀՀ-ում ռա­պիդ թես­տե­րի (էք­սպ­րես թես­տե­րի) կի­րա­ռու­մը նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով, քա­նի որ ինչ­պես Հա­յաս­տա­նում, այն­պես էլ ար­տերկ­րում բազ­մա­թիվ են դեպ­քե­րը, երբ դրան­ցով թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ա­ռողջ մարդ­կանց պա­րա­գա­յում ստաց­վել է դրա­կան ար­դյունք, SARS-CoV-2-ով վա­րակ­ված ան­ձանց պա­րա­գա­յում` բա­ցա­սա­կան ար­դյունք։ Կի­րա­ռել միայն PCR թես­տեր, քա­նի որ ռա­պիդ թես­տե­րի մե­ծա­քա­նակ սխալ ար­դյունք­նե­րի հետևան­քով նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով վա­րակ­վա­ծու­թյան դեպ­քե­րը, COVID-19-ով հի­վանդ­նե­րի և հի­վան­դա­ցու­թյան հետևան­քով մահ­վան դեպ­քե­րի քա­նա­կը ՀՀ-ում ա­ռա­ջի­կա­յում ա­վե­լի է մե­ծա­նա­լու:
16. Ա­պա­հո­վել հա­մա­պա­տաս­խան ու­ժե­րի ծա­ռա­յող­նե­րի, աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից պա­րե­տի 2020 թ. մար­տի 31-ի N 27 ո­րոշ­ման ոչ թե ձևա­կան (հեր­թա­պահ ցու­ցա­նիշ­նե­րի ա­պա­հով­ման հա­մար օ­րա­կան մի քա­նի հա­րյուր խախ­տում ար­ձա­նագ­րե­լու, վար­չա­կան տու­գան­քի ար­ձա­նագ­րու­թյուն կազ­մե­լու), այլ հա­վուր պատ­շա­ճի կա­տա­րու­մը, այդ ու­ժե­րին կցել նաև խա­ղա­ղա­պահ գու­մար­տա­կի ծա­ռա­յող­նե­րին, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նաև` այլ զին­ծա­ռա­յող­նե­րի:
17. Ար­գե­լել ՀՀ-ից կար­տո­ֆի­լի ար­տա­հա­նու­մը` նկա­տի ու­նե­նա­լով պա­րե­նա­յին և գնա­յին այն բա­ցա­սա­կան և կան­խա­տե­սե­լի ի­րա­վի­ճա­կը, որն ա­ռա­ջի­կա­յում սպաս­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 9198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ