Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
07.04.2020 | 00:54
Մու­րադ Մու­րա­դյա­նի հետ ու­նե­ցած հան­դի­պու­մից հե­տո ո­րո­շե­ցի ու­սում­նա­սի­րել նրա օ­րոք Երևա­նի կենտ­րո­նում ի­րա­կա­նաց­ված պատշ­գամ­բա­շի­նու­թյան պատ­մու­թյու­նը՝ նկա­տի ու­նե­նա­լով հուզ­ված պա­հին մար­դու բե­րա­նից դուրս թռած ին­ֆոր­մա­ցիան, որ յու­րա­քան­չյուր պատշ­գամ­բի դի­մաց հա­զա­րա­կան ռուբ­լի­ներ են հա­վա­քել, ի­հար­կե, խոս­քը կա­րող էր վե­րա­բե­րել միայն կա­շառ­քին: ժա­մա­նա­կի հայ­կա­կան մա­մու­լի է­ջե­րից պար­զում ենք, որ 1976-80 թվե­րին Երևա­նի կենտ­րո­նում, մի­ջին հաշ­վով, տա­րե­կան կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման են են­թարկ­վել 7400 պատշ­գամբ­ներ, երբ 1974 թվին վե­րա­նո­րոգ­վել է ըն­դա­մե­նը 6 վթա­րա­յին պատշ­գամբ: Սրանք տվյալ­ներ են, ո­րոնք հրա­պա­րակ­վել են Երևա­նի քաղ­կո­մի պլե­նու­մի ժա­մա­նակ: Հետևա­բար, պետք է են­թադ­րել, որ հա­վաք­վել է 7400x1000 ռուբ­լի կա­շառք՝ որ­պես մի­նի­մում: Ե­թե այդ թի­վը բա­ժա­նենք դո­լա­րի այն ժա­մա­նակ­վա 0,61 կուր­սին, ա­պա կս­տա­նանք 12 մլն 131147 դո­լա­րի՝ կա­շառք, ո­րը Ջիմ Թո­րո­սյա­նը պետք է ստա­նար ու հասց­ներ քա­ղա­քա­պե­տին, նա էլ, իր «թվե­րին» նա­յե­լով, այն հասց­ներ վե­րա­դա­սին՝ Երևա­նի քաղ­կո­մի քար­տու­ղա­րին և այդ­պես շա­րու­նակ՝ մինչև վերև, վերևից էլ ա­վե­լի վերև, հա­վա­նա­բար մինչև Մոսկ­վա-Կրեմլ:
Մու­րադ Մու­րա­դյա­նի կազ­մա­կերպ­չա­կան տա­ղան­դը այս­տեղ էլ դրսևոր­վեց լա­վա­գույն ձևով: Ստեղ­ծել էր պատշ­գամբ­նե­րը նա­խագ­ծե­լու ու կա­ռու­ցե­լու հա­տուկ ար­վես­տա­նոց՝ քա­ղա­քի գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ, ար­տա­սահ­մա­նյան մի քա­նի ա­կա­դե­միա­նե­րի ա­կա­դե­մի­կոս Ջիմ Թո­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ: Դա ըն­դուն­ված պրակ­տի­կա­յի խախ­տում էր, երբ, հա­մա­ձայն քա­ղա­քա­ցիա­կան կամ ար­դյու­նա­բե­րա­կան շի­նա­րա­րու­թյան հա­մար մշակ­ված միու­թե­նա­կան ստան­դարտ­նե­րի, շեն­քե­րի ու շի­նու­թյուն­նե­րի նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րում էին մաս­նա­գի­տաց­ված նա­խագ­ծա­յին ինս­տի­տուտ­նե­րը, իսկ բուն շի­նա­րա­րու­թյան գոր­ծը տր­վում էր շի­նա­րա­րա­կան տրեստ­նե­րին։ Երևա­նում գոր­ծում էին «Երևանպ­րոեկտ», «Պրոմպ­րոեկտ» և այլ նա­խագ­ծա­յին ինս­տի­տուտ­ներ, որ­տեղ աշ­խա­տել էին Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նը և մեր մյուս մե­ծա­նուն ճար­տա­րա­պետ­նե­րը: Մեծ էր նաև մաս­նա­գի­տաց­ված շի­նա­րա­րա­կան տրեստ­նե­րի թի­վը:
Եր­կու գոր­ծի միա­վո­րու­մը մեկ կազ­մա­կեր­պու­թյան հար­կի տակ ու­ներ հս­տակ նպա­տակ. լու­ծել ա­պա­գա կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի նպա­տա­կաս­լա­ցու­թյու­նը, ու­նե­նալ ար­դյու­նա­վետ ու ան­փոր­ձանք գոր­ծող կո­ռուպ­ցիոն սխե­մա, զգու­շա­վո­րու­թյուն չցու­ցա­բե­րել, վախ ու եր­կյուղ չկ­րել սկս­վող պե­տա­կան-հա­կա­պե­տա­կան գոր­ծար­քի հա­ջո­ղու­թյան վե­րա­բե­րյալ:
Հի­շեց­նեմ, որ մինչև 1970-80 թվե­րը կո­ռուպ­ցիան հա­մար­վում էր կա­պի­տա­լիս­տա­կան եր­կր­նե­րի պաշ­տո­նա­տար ան­ձանց և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րին հա­տուկ բա­ցա­սա­կան երևույթ։ Բրեժնևի տա­րի­նե­րին կո­ռուպ­ցիան ար­դեն դուրս էր ե­կել կա­պի­տա­լիս­տա­կան բնո­րո­շում­նե­րից ու դար­ձել էր ԽՍՀՄ պաշ­տո­նա­կան ան­ձանց և ՍՄԿԿ կու­սակ­ցա­կան գոր­ծիչ­նե­րի ստ­վե­րա­յին գոր­ծարք­նե­րից մե­կը, դր­վել էր երկ­րում ի­րա­կա­նաց­վող ներ­քին տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում:
Ո՞րն էր, տվյալ դեպ­քում, հիմ­նա­կան գոր­ծող ան­ձի` ա­կա­դե­մի­կոս Ջիմ Թո­րո­սյա­նի ա­ռա­քե­լու­թյու­նը, որն էր Երևա­նի պատշ­գամբ­նե­րի նա­խագծ­ման ու կա­ռուց­ման գոր­ծե­րը մեկ ան­ձի տնօ­րի­նու­թյա­նը հանձ­նե­լու բուն նպա­տա­կը: Նախ, պետք էր կա­րո­ղա­նալ պատշ­գամ­բա­շի­նու­թյու­նից օգտ­վող քա­ղա­քա­ցի­նե­րից շոր­թել այդ հա­զա­րա­կան ռուբ­լի­նե­րը կամ մոտ 1,6-հա­զա­րա­կան դո­լար­նե­րը և, միա­ժա­մա­նակ, ստանձ­նել ա­լե­հատ պատ­նե­շի դե­րը՝ թի­մա­կից­նե­րին հե­ռու պա­հել «Սո­ցիա­լիս­տա­կան սե­փա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի», «Կա­շա­ռա­կե­րու­թյան» ու «Պաշ­տո­նա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի» ծանր հոդ­ված­նե­րով մե­ղադր­վե­լու և քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վե­լու հե­ռան­կա­րից:
Հա­զար ռուբ­լին այն մի­նի­մումն էր, որ ի­ջեց­ված էր վե­րա­դա­սի կամ կու­սակ­ցա­կան ղե­կա­վա­րու­թյան կող­մից: Ջիմ Թո­րո­սյա­նը բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն­ներ էր ստա­ցել այդ գու­մար­նե­րը կրկ­նա­պատ­կե­լու, ան­գամ տաս­նա­պատ­կե­լու հա­մար, երբ բնա­կիչ­նե­րը լրա­ցու­ցիչ գու­մար­ներ էին հա­վա­քում ու խնդ­րում, որ, լա­վու­թյան կար­գով, ի­րենց պատշ­գամբ­նե­րը մի քա­նի մետ­րով ա­ռաջ տար­վեն: Քա­նի որ պատշ­գամբ­նե­րի նա­խագծ­ման գոր­ծը գտն­վում էր Ջիմ Թո­րո­սյա­նի տրա­մադ­րու­թյան տակ, նա կա­րող էր ա­վե­լի լավ նա­խագ­ծեր ա­ռա­ջար­կել՝ կախ­ված հա­վաք­ված գու­մա­րի չա­փից, նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րել հե­տին թվով՝ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը ա­վար­տե­լուց հե­տո: Գու­մար­ներ հա­վա­քե­լու հա­մար Թո­րո­սյանն ու­ներ «վս­տա­հե­լի» ան­ձան­ցից կազմ­ված իր թի­մը, ո­րոնք շեն­քից շենք էին անց­նում, բնա­կիչ­նե­րի ցան­կու­թյուն­նե­րը ի մի բե­րում, ա­վե­լի ըն­դար­ձակ պատշ­գամբ­նե­րի հա­մար գու­մար­ներ հա­վա­քում՝ հար­մար տար­բե­րակ­ներ ա­ռա­ջար­կե­լով:
Պատշ­գամ­բա­շի­նու­թյու­նը Երևան քա­ղա­քում այն­պի­սի թափ էր հա­վա­քել, որ դար­ձել էր նոր ա­նեկ­դոտ­նե­րի թե­մա. «Հա­յե­րին թույլ չեն տա­լիս, որ Մոսկ­վա­յի հյու­րա­նոց­նե­րում ապ­րեն մեկ շա­բա­թից ա­վե­լի, ին­չու՞: Պա­տաս­խան՝ ո­րով­հետև մեկ շա­բաթ հե­տո նրանք սկ­սում են ի­րենց հա­մար­նե­րին կից պատշ­գամբ­ներ կա­ռու­ցել»:
Պատշ­գամ­բա­շի­նու­թյան գոր­ծը «վառ­վե­լու» մեծ վտանգ էր պա­րու­նա­կում, ո­րով­հետև կա­շառք տվող­նե­րի ու լրա­ցու­ցիչ գու­մար­ներ հա­վա­քե­լու գոր­ծը մաս­սա­յա­կան բնույթ էր կրում, 7400 պատշ­գամբ և կա­շա­ռա­կե­րու­թյան նույն­քան հնա­րա­վոր դեպք, շատ քա­ղա­քա­ցի­ներ էին տես­նում ու լսում, թե քա­ղա­քում ինչ «գոր­ծեր» են ար­վում: Բո­լո­րը չէ, որ հա­մա­ձայ­նում էին Թո­րո­սյա­նի խա­ղի կա­նոն­նե­րին, շատ էին բո­ղո­քա­վոր­նե­րը, ով­քեր դժ­գո­հում էին, որ ի­րենց պատշ­գամբ­նե­րը թե­րի են կա­ռուց­վել, չեն կա­տար­վել ներ­քին հար­դար­ման այն աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք առ­կա են շի­նա­րա­րու­թյան նա­խա­հա­շիվ­նե­րում, միայն ա­վար­տել են բե­տո­նա­յին աշ­խա­տանք­ներն ու հե­ռա­ցել: Արդ տա­րի­նե­րին մա­մու­լը հե­ղեղ­ված էր աշ­խա­տա­վոր­նե­րի նմա­նա­տիպ քն­նա­դա­տա­կան ե­լույթ­նե­րով, հրա­պա­րա­կում­նե­րից տե­ղե­կա­նում ենք, թե ինչ­պես էին դուրս գր­վում այդ հա­զա­րա­կան ռուբ­լի­նե­րը: Ան­ցյալ դա­րի 80-ա­կան թվե­րին մեկ տար­վա ըն­թաց­քում 12 մի­լիոն դո­լա­րի կա­շառք հա­վա­քե­լը կա­րող էր կո­ռուպ­ցիա­յի բնա­գա­վա­ռում միու­թե­նա­կան մա­կար­դա­կի հա­ջող­ված ցու­ցա­նիշ հա­մար­վել, ո­րը վե­րա­բե­րում էր ըն­դա­մե­նը Երևան քա­ղա­քի կենտ­րո­նա­կան հատ­վա­ծի պատշ­գամ­բա­շի­նու­թյան ո­լոր­տին: Ի՞նչ էր նշա­նա­կում 12 մի­լիոն դո­լա­րի կա­շառ­քը այդ տա­րի­նե­րին, ե­թե 10 հա­զար ռուբ­լի (մոտ 16 հա­զար դո­լար) գու­մա­րած մեկ կո­պե­կից հե­տո Հայ­կա­կան ՍՍՀ քրեա­կան օ­րենս­գիր­քը պրիմ հոդ­վա­ծով գն­դա­կա­հա­րու­թյուն էր նա­խա­տե­սում՝ յու­րաց­ման կամ կա­շա­ռա­կե­րու­թյան հա­մար: Հա­ջորդ պե­տա­կան ծրա­գի­րը, կա­շա­ռա­կե­րու­թյան, յու­րա­ցում­նե­րի ու չա­րա­շա­հում­նե­րի տե­սա­կե­տից, ա­վե­լի բեղմ­նա­վոր էր լի­նե­լու, վե­րա­բե­րե­լու էր կենտ­րո­նի բնա­կա­րան­նե­րի փայ­տե ծած­կե­րը եր­կաթ­բե­տո­նե շի­նու­թյուն­նե­րով փո­խա­րի­նե­լուն, որն այդ­պես էլ չձեռ­նարկ­վեց. Մոսկ­վան չէր հա­մա­ձայ­նել: Սա կա­րող է հա­մար­վել միայն հա­վաք­ված կա­շառ­քի մի­նի­մու­մը: Բնա­կիչ­նե­րից ա­վե­լի մեծ գու­մար­ներ էին հա­վաք­վում, երբ ա­վե­լի ըն­դար­ձակ պատշ­գամբ­ներ էին կա­ռուց­վում:
Երևա­նում այ­սօր էլ կա­րե­լի է հան­դի­պել 80-ա­կան թվե­րին կա­ռուց­ված պատշ­գամբ­նե­րի, ո­րոնց նա­խագ­ծա­յին չա­փե­րը «եր­կա­րաձգ­վել» են 2-5 ան­գամ: Ի­հար­կե, բնա­կա­րա­նա­յին հա­մա­տա­րած սղու­թյան պայ­ման­նե­րում մար­դիկ պատ­րաստ էին ցան­կա­ցած գին վճա­րե­լու ի­րենց բնակ­մա­կե­րես­նե­րը կա­ռուց­վող պատշ­գամբ­նե­րի հաշ­վին ըն­դար­ձա­կե­լու հա­մար, այն էլ քա­ղա­քի կենտ­րո­նում, բայց դրանք պետք է ար­վեին ոչ թե խար­դախ, գո­ղա­բա­րո ձևե­րով, կա­շառ­քով ու յու­րա­ցում­նե­րի մի­ջո­ցով, այլ լրիվ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով՝ պե­տա­կան վճա­րում­նե­րի ձևով: Այս դեպ­քում քա­ղա­քի բյու­ջեն հս­կա­յա­կան հա­վե­լյալ մուտ­քեր կու­նե­նար, ո­րով­հետև մար­դիկ պատ­րաստ էին տաս­նա­պա­տիկ ա­վե­լի գու­մար­ներ վճա­րե­լու ի­րենց բնակ­մա­կե­րես­նե­րը պատշ­գամբ­նե­րի հաշ­վին ըն­դար­ձա­կե­լու հա­մար, բայց դա չէր մտ­նում «պատշ­գամ­բա­յին» բիզ­նե­սի կազ­մա­կեր­պիչ պե­տա­կան ու կու­սակ­ցա­կան այ­րե­րի հաշ­վարկ­նե­րի մեջ, ո­րոնք աշ­խա­տում էին միայն ի­րենց գր­պա­նի հա­մար, քա­ղա­քա­յին բյու­ջեի մա­սին մտա­ծե­լու ժա­մա­նակ ու ցան­կու­թյուն չկար:
Հատ­կան­շա­կան է, որ Երևա­նի կու­սակ­ցա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը իր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հել պատշ­գամ­բա­շի­նու­թյան գոր­ծը՝ քա­ղա­քա­յին պլե­նում­նե­րի ժա­մա­նակ այն դարձ­նե­լով քն­նարկ­ման կարևոր թե­մա, դա պար­տա­դիր օ­րա­կար­գա­յին հարց էր: Իս­կա­պես, թեր­թե­րի հրա­պա­րա­կում­նե­րից ի­մա­նում ենք, որ Երևա­նի քաղ­կո­մի պլե­նու­մը հեր­թա­կան ան­գամ քն­նար­կեց Երևան քա­ղա­քի կենտ­րո­նի պատշ­գամբ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման խն­դիր­նե­րը, ին­չու՞: Մի՞­թե դա բխում էր աշ­խա­տա­վոր­նե­րի հոգ­սե­րի նկատ­մամբ հա­րա­զատ կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ծայ­րա­գույն հե­տաք­րք­րու­թյու­նից ու հո­գա­տա­րու­թյու­նից։ Ոչ, ի­հար­կե ոչ:
Քա­ղա­քի կու­սակ­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը տե­ղյակ էին, գի­տեին, որ ա­մեն տա­րի 12 մի­լիոն դո­լա­րի և բազ­մա­պա­տիկ ա­վե­լի կա­շառք է հա­վաք­վում և պետք էր քա­ղա­քա­պե­տին, քա­ղա­քի գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տին և այ­լոց հասց­նել ու հաս­կաց­նել, թե ով է Երևան քա­ղա­քի տերն ու տի­րա­կա­նը, ում ա­ռաջ է պետք հաշ­վե­տու լի­նել ու ժա­մա­նա­կին բե­րել հա­վաք­ված գու­մար­նե­րը: Սա բխում էր ԽՍՀՄ-ում ար­դեն ձևա­վոր­ված ներ­քին կարգ ու կա­նո­նից: Բազ­մա­թիվ մասշ­տա­բա­յին ծրագ­րե­րի գա­ղա­փա­րա­կան հիմ­քում դր­ված էր խո­շոր յու­րա­ցում­ներ կա­տա­րե­լու, նաև կա­շառ­քով մեծ գու­մար­ներ վաս­տա­կե­լու գոր­ծը:
Այդ ա­վան­դույ­թը շա­րու­նակ­վում է նաև մեր օ­րե­րում, պե­տու­թյան շա­հե­րից չբ­խող բո­լոր կաս­կա­ծե­լի գոր­ծե­րը, զար­մա­նա­լի օ­րի­նա­չա­փու­թյամբ, դր­ված են մեր ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տան­քա­յին գոր­ծա­ռույթ­նե­րի հիմ­քում: Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը, օ­րի­նակ, սր­բո­րեն օգտ­վում է կա­շառք­ներ հա­վա­քե­լու գոր­ծում խոր­հր­դա­յին երկ­րի պաշ­տո­նյա­նե­րի մշա­կած սխե­մա­նե­րից ու ձեռք բե­րած փոր­ձից:
ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, տն­տե­սու­թյուն­նե­րի քայ­քա­յու­մը, ար­դյու­նա­բե­րա­կան կա­պի­տա­լի ոչն­չա­ցու­մը և այլն ու­նեն բազ­մա­թիվ ընդ­հան­րու­թյուն­ներ, ո­րոնք բխում են երկ­րի գոր­ծե­րի հան­դեպ ոչ պե­տա­կան մո­տե­ցու­մից ու ոչ պե­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նից: ժա­մա­նա­կին Երևա­նի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը նա­խա­ձեռ­նել էին «Կենտ­րո­նի» թա­մա­նյա­նա­կան շեն­քե­րի կա­պի­տալ նո­րոգ­ման գոր­ծըն­թա­ցը՝ փայ­տե, հիմ­նա­կա­նում փտած պատշ­գամբ­նե­րը եր­կաթ­բե­տո­նե շի­նու­թյուն­նե­րով փո­խա­րի­նե­լու մի­ջո­ցով: Ե­թե այս խն­դի­րը լուծ­վեր քա­ղա­քա­ցի­նե­րի մի­ջո­ցով, ա­պա հնա­րա­վոր կլի­ներ տաս­նա­պա­տիկ շատ գու­մար­ներ հա­վա­քել և կա­ռու­ցել ա­վե­լի ըն­դար­ձակ շի­նու­թյուն­ներ՝ մա­սամբ լու­ծե­լով նաև բնակ­մա­կե­րես­նե­րի ըն­դար­ձակ­ման խն­դիր­նե­րը:
Խնդ­րեմ ևս մեկ օ­րի­նակ՝ Նի­կո­լի թվից (պետք չէ շփո­թել Ռու­սաս­տա­նի Նի­կոլ թա­գա­վո­րի կամ Նի­կո­լայ Երկ­րորդ ցա­րի հետ): Հա­կա­ռակ Փա­շի­նյա­նի խոս­տում­նե­րին ու հա­վաս­տիա­ցում­նե­րին, կո­ռուպ­ցիան մեր երկ­րում ա­մենևին էլ ար­մա­տա­խիլ չի ար­վել: Այս հար­ցը ինձ պարզ դար­ձավ, երբ նկա­տե­ցի, որ մեր քա­ղա­քում շա­րու­նակ­վում է պատշ­գամ­բա­շի­նու­թյան ու «խա­նու­թա­յին» դռ­նե­րի ըն­դար­ձակ­ման ան­չափ շա­հու­թա­բեր գոր­ծը՝ հա­կա­ռակ քա­ղա­քա­պետ Մա­րու­թյա­նի ու քա­ղա­քի գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տի հա­վաս­տիա­ցում­նե­րին, թե մեր քա­ղա­քում դրանք այլևս բա­ցառ­ված են լի­նե­լու, նույ­նիսկ ա­պօ­րի­նի շի­նու­թյուն­ներն են քանդ­վե­լու: Օ­րի­նա­կա­նու­թյուն­նե­րին կա­րոտ ու ե­րա­զող մեր հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը կա­րող էին ա­կա­նա­տես լի­նել, թե ինչ­պես էին Երևա­նի կենտ­րո­նում, օ­րը ցե­րե­կով, քան­դում բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի կրող պա­տե­րը՝ սեյս­մա­կա­յու­նու­թյան ի­ջեց­ման ու բնա­կիչ­նե­րի անվ­տան­գու­թյան հաշ­վին: Ինձ հա­ջող­վեց այդ­պի­սի մի նոր օ­բեկտ հայտ­նա­բե­րել Մոս­կո­վյան փո­ղո­ցում՝ Բայ­րո­նի փո­ղո­ցի հարևա­նու­թյամբ: Քա­նի որ այդ ըն­դար­ձակ­ված դու­ռը գտն­վում է Բայ­րո­նի փո­ղո­ցի հարևա­նու­թյամբ, ա­պա ես կփոր­ձեմ այն ներ­կա­յաց­նել Բայ­րո­նի հայտ­նի բա­նաս­տե­ղու­թյան բա­ռե­րով ու մի ձոն հղել կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րող Փա­շի­նյան-Մա­րու­թյան դուե­տին. «կա­շա­ռա­կե­րու­թյու­նը մեր քա­ղա­քում, նոր կյանք ա­ռած, ծաղ­կում է՝ ինչ­պես ա­ռաջ»: ՈՒղ­ղա­կի կա­շառ­քի գներն են փոխ­վել: Փա­շի­նյա­նին նո­րա­նոր հա­ջո­ղու­թյուն­ներ եմ մաղ­թում՝ կո­ռուպ­ցիան ար­մա­տա­խիլ ա­նե­լու ու այն նոր բար­ձունք­նե­րի հասց­նե­լու իր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րում: Ար­դյունք­նե­րը, ա­մեն դեպ­քում, կլի­նեն գո­հա­ցու­ցիչ ու խիստ ե­կամ­տա­բեր, ո­րով­հետև այն­տեղ հաշ­վարկ­ներն ար­վում են միայն դո­լար­նե­րով:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 34512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ