Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եվրախորհրդարանի շենքը կվերածվի COVID-19 ախտորոշիչ կենտրոնի

Եվրախորհրդարանի շենքը կվերածվի COVID-19 ախտորոշիչ կենտրոնի
08.04.2020 | 00:00

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են օգտագործել Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքը՝ կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման բժշկական կենտրոն կազմակերպելու և բժշկական խորհրդատվություններ անցկացնելու համար՝ հայտնում է Franceinfo ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Եվրոպական հարցերով և արտաքին գործերի պետքարտուղարի Ամելի դե Մոնշալենի հայտարարությունը:

«Նման որոշում կկայացվի առաջիկա օրերին», – ասել է պետքարտուղարը: Ըստ նրա՝ նման միջոցառումները կարող են իրականացվել նաև ԵՄ խորհրդարանների այլ ներկայացուցչություններում, մասնավորապես Լյուքսեմբուրգում: Շենքը հանձնելու որոշումը կայացվել է ԵՄ ղեկավարության կողմից՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի և Ստորին Ռեյնի բաժանմունքի պրեֆեկտուրայի հետ միասին: Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում 98 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով, կա 8 000 մահ:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ