Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայ ինժեներները ստեղծել են թոքերի արհեստական շնչառության սարք

Հայ ինժեներները ստեղծել են թոքերի արհեստական շնչառության սարք
08.04.2020 | 00:03

Մասնագիտությամբ ինժեներ, ռադիոտեխնիկ Արթուր Շահինյանն այս օրերին իր մի քանի ընկերների հետ ստեղծել է թոքերի արհեստական շնչառության սարք: Այն, իհարկե, բազմաֆունկցիոնալ չէ, սակայն կատարում է հիմնական և առաջին անհրաժեշտության գործառույթը, այն է օդի մատակարարում:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Շահինյանը պատմեց գաղափարն առաջացել է, երբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և Առողջապահության նախարարությունից հորդորել էին հնարավորության դեպքում վերանորոգել անսարք սարքավորումները և ստեղծել թոքերի արհեստական շնչառության սարք:
Ինժեներների պատրաստած սարքի այս նմուշն աշխատում է, կարող է կատարել իր գործառույթը, սակայն ստեղծվել է տնային պայմաններում. «Դետալները 3D պրինտերով ենք տպել: Քանի որ տնտեսական, շինանյութի խանութները չեն աշխատում, դետալների մեծ մասն այստեղից այնտեղից ենք ձեռք բերել: Ում նկուղում կամ ավտոտնակում ինչ կա, բերել ենք և պատրաստել սարքը»,-ասաց Արթուր Շահինյանը: Հիվանդանոցում առկա սարքերը բազմաֆունկիցոնալ են: Օդ տալու հիմնական ֆունկցիայից բացի նաև ստուգում են, դիագնոստիկա անում, սրտի ռիթմը ստուգում, իսկ այս սարքն առաջին անհրաժեշտության գործողությունն է կատարում. «Ընդամենը օդ է տալիս չափաքանակով: Այսինքն կարգավորում ես օդի չափաքանակը, ինտենսիվությունը և ինքն այդ չափաքանակով ու ինտենսիվությամբ օդ է մատակարարում: Մնացած ֆունկիցաները, իհարկե, կարող են լինել կամ չլինել, սակայն մարդու կյանքն ապահովելու հիմնական գործառույթն օդի մատակարարումն է»,-նշեց Արթուր Շահինյանը: Արդեն դիմել են Առողջապահության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ, սպասում են պատասխանի: Ինժեներն ընդգծեց շահույթ չեն հետապնդում, անգամ կարող են գծագրերով կիսվել ցանկացողների և այլ մասնագետների հետ. «Եթե առաջարկ լինի, մեծ հաճույքով կհամագործակցենք: Հետաքրքրվել եմ Հայաստանում դրա պահանջարկը չունենք, որովհետև 500-ից ավել գործող սարք կա, իսկ հիվանդներից քչեն են այս պահին դրանց միացված: Վատագույն սցենարի համար են դիտարկում, որպեսզի պահուստային սարքեր ունենանք»,-ասաց Արթուր Շահինյանը:
Անդրադառնալով ֆինանսական հատվածին, Արթուր Շահինյանը նշեց, որ եթե սարքն ապահովված լինի միայն առաջին անհրաժեշտության ֆունկցիայով, կարժենա 3000-4000 դոլարի սահմաններում, մինչդեռ սարքի շուկայական գինն ինժեների խոսքով 20- 30 000 դոլարի սահմաններում է տատանվում:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ