Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արտադրողների բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արտադրողների բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
08.04.2020 | 16:46

Հայաստանյան մի շարք խոշոր ընկերություններ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մեծարգո պարոն վարչապետ, ՀՀ կառավարության հարգարժան անդամներ, նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերով և համավարակի հանգամանքով պայմանավորված «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020-ի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ սահմանվել է արտակարգ դրություն:


Ղեկավարվելով սույնով՝ ՀՀ պարետի մարտի 24-ի թիվ 14 որոշման համաձայն՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների նկատմամբ կիրառվեցին սահմանափակումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամբողջովին դադարեցվեց մի շարք տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Արդյունքում բիզնեսն առերեսվեց ճգնաժամային լուրջ իրավիճակի և մարտահրավերների. փաստացի գործունեություն չիրականացնելու հետևանքով կրում է մեծ վնասներ և ֆինանսական միջոցների ներհոսքի բացակայության պայմաններում դժվարանում է ընկերության աշխատակիցների աշխատավարձների վճարման և հարկային պարտավորությունների կատարման, վարկերի մարման իրականացումը: Իսկ այս հանգամանքներով պայմանավորված շատ բիզնեսներ հետընթաց կարձանագրեն և չեն կարողանա հաղթահարել ճգնաժամն ու գործունեությունը դադարեցնելու ռիսկերը:


Գնահատելի և ողջունելի է, որ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը տնտեսվարողներին առավելագույնս աջակցելու նպատակով հաստատեց Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիր՝ նախաձեռնելով տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ, գործարկելով բիզնեսին աջակցություն ցուցաբերելու խոշոր փաթեթներ:
Վերոնշյալն, իհարկե, թույլ կտա խուսափել ընդհանուր տնտեսական ճգնաժամի աղետալի և կործանարար որոշ հետևանքներից:


Մի շարք տնտեսվարողների անունից հայտարարում ենք, որ մեր պարտքն ենք համարում տեղեկացնել հնարավոր այլ ռիսկերի մասին, որոնք հրատապ են և կարող են ճակատագրական լինել բիզնեսների հետագա գործունեության շարունակման առումով:
Արձանագրում ենք, որ մի շարք առաջատար և խոշոր ընկերություններ, որոնք տասնյակ տարիներ ՀՀ տնտեսության զարգացման գործում մեծ ավանդ և ներդրում են ունեցել, հանդիսացել են բարեխիղճ և պարտաճանաչ հարկատու և մեր երկրի տնտեսական և սոցիալական կայունության հիմնական երաշխավորներից են, փաստացի չեն կարողանա օգտվել ՀՀ կառավարության կողմից տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքներից, քանի որ ՀՀ կառավարության 2020-ի մարտի 26-ի N 355-Լ որոշումը թերի է և կան որոշակի բացեր:
Այն ամբողջապես վերանայելու անհրաժեշտություն ունի՝ տնտեսվարողների և տնտեսության վերականգնման համար առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով:
Մասնավորապես՝ խնդրում ենք ՀՀ կառավարության 2020-ի մարտի 26-ի N 355-Լ որոշման հավելվածի` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման 3-րդ կետը փոփոխել՝ հաշվի առնելով, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք վերջին 365 օրերին ունեցել են այդ օրերի ընթացքում վճարված հարկերի 1%-ից ավել ժամկետանց հարկային պարտավորություն և այդ ժամկետանց պարտավորությունների վճարումը կատարել են սահմանված 30 օրից ավելի ուշ, չվճարված վարկերի դիմաց նրանց նկատմամբ արդեն իսկ կիրառվել են տույժ-տուգանքներ: Ուստի խնդրում ենք ՀՀ կառավարության 2020-ի մարտի 26-ի N 355-Լ որոշման հավելվածի` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման 3-րդ կետը փոփոխել այնպես, որ վերը նշված որոշման շահառու հանդիսանան և հնարավորություն ունենան օգտվել ՀՀ կառավարության աջակցությունից` կրած տնտեսական վնասների չեզոքացման միջոցառումներից, բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք օժանդակության ծրագրին դիմելու պահի դրությամբ չեն ունենա հարկային պարտավորություններ»:


Կանխավ շնորհակալ ենք,
Հարգանքով՝
«ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ
«ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՓԲԸ
«ՎԵԴԻ ԱԼԿՈ» ՓԲԸ
«ՍԻՓԱՆ» պահածոների և ոչ ոգելից խմիչքների գործարան» ՍՊԸ
Վերոստորագրյալ ընկերությունները կոչ են անում նախաձեռնությանը միանալ բոլոր այն ձեռնարկություններին, որոնք այս ժամանակահատվածում բախվել են նույն հիմնախնդիրներին:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ