Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՌԴ-ից Հայաստան է եկել կորոնավիրուսի հետազոտություններ կատարելու շարժական լաբորատորիա

ՌԴ-ից Հայաստան է եկել կորոնավիրուսի հետազոտություններ կատարելու շարժական լաբորատորիա
08.04.2020 | 16:49

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքում գրել է. «ՀՀ և ՌԴ զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ ՊՆ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով ՀՀ է եկել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:


Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով։ ՊՆ տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը: Մանրամասները տեսանյութով կներկայացնենք առաջիկայում»:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ