Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյանը՝ առաջին նախագահի ուղերձի մասին

Արմեն Աշոտյանը՝ առաջին նախագահի ուղերձի մասին
08.04.2020 | 16:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաև Տեր-Պետրոսյանը։ Ցինիզմ է մեղադրել մեզ, երբ նիկոլական քարոզչամեքենան ոչ թե վիրուսի կամ Ալիևի դեմ է պայքարում, այլ այլախոհների և ընդդիմության։


Ցավալի է, որ երկրի առաջին նախագահը «չի նկատում» այս մեկ տարուց ավել ազատությունից զրկված և հետապնդվող երկրորդ նախագահին։
Տպավորություն է, որ առաջինը չորրորդի խաթր փորձեց կռվացնել երկրորդին երրորդի հետ։ Ապարդյուն»։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ