Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հակոբ Արշակյան. Մեկուսացման պայմաններում առցանց առևտրի շրջանառությունը եռապատկվել է

Հակոբ Արշակյան. Մեկուսացման պայմաններում առցանց առևտրի շրջանառությունը եռապատկվել է
08.04.2020 | 16:51

Մեկուսացման պայմաններում առցանց առևտուր իրականացնողները կարողանում են իրենց գործունեությունը շարունակել: Սա դրական տեղաշարժ է՝ ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով այս օրերին առցանց առևտրի մասին:

«Մենք առցանց առևտրի տարբեր հարթակներից տվյալներ ենք ստանում, և կարելի է ասել, որ ամբողջ շրջանառությունը եռապատկվել է: Օնլայն դրամական միջոցների շրջանառությունը ևս բազմապատկվել է՝ տարբեր հարթակներում, տարբեր գնահատականներով: Կարծում եմ՝ սա հետագայում ՀՀ-ի տնտեսության վրա և թափանցիկության, և հարմարավետության առումով դրական արդյուք կցուցաբերի»,-ասաց նա:
Արշակյանը խոսեց նաև խոցելի խմբի թոշակառուների թոշակները առաքելու մասին, և նշեց, որ այդ գործընթացն արդեն ավարտին է մոտենում: Ընդհանուր 215 000 թոշակառուների թոշակներն առաքվել են իրենց բնակարաններ, խոցելի խմբի նպաստները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի գումարները ևս առաքվել են:
«Թոշակառուներից 96 տոկոսի թոշակներն արդեն առաքված են հասցեատերերին, իսկ նպաստներից՝ 70 տոկոսը: Առաջիկա օրերին այս գործընթացը ավարտին կհասցվի»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց ոստիկաններին այս ընթացքում օգնություն ցուցաբերելու համար:


Նա ներկայացրեց, որ առաքման մասով՝ խնդիրներ են առաջացել կապված ավիաընկերությունների չվերթների չեղարկումների և սահմանափակումների հետ:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ