Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թեհրանը Արժույթի միջազգային հիմնադրամից բազմամիլիարդանոց վարկ է խնդրում

Թեհրանը Արժույթի միջազգային հիմնադրամից բազմամիլիարդանոց վարկ է խնդրում
08.04.2020 | 22:57

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամից բազմամիլիարդանոց հրատապ վարկ է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: «Մենք Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ ենք, որևէ խտրականություն չպետք է լինի վարկ տրամադրելու հարցում», - ապրիլի 8-ին հեռուստատեսությամբ հեռարձակված կառավարության նիստում ասել է Ռոհանին:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ