Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրամիությունը, Վիշեհրադյան քառյակն օգնում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Եվրամիությունը, Վիշեհրադյան քառյակն օգնում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
09.04.2020 | 17:42

Եվրամիության անդամ չորս պետություններ՝ Չեխիան, Հունգարիան, Լեհաստանն ու Սլովակիան, որոշել են համերաշխության հատուկ ծրագիր սկսել կորոնավիրուսի դեմ պայքարում նախկին խորհրդային վեց պետություններին, այդ թվում՝ Հայաստանին աջակցելու համար:

Վիշեհրադյան քառյակը խոստացել է սեփական հիմնադրամից 250 հազար եվրո հատկացնել: «Ծրագիրն ուղղված կլինի համաճարակից տուժած երկրներում խոցելի խմբերի առողջապահական, սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը և կհամապատասխանեցվի գործընկերների կարիքներին», - փաստում է չորս երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը: Ներկայիս մարտահրավերներին արձագանքելուց բացի, քառյակն անդրադարձել է նաև Արևելյան գործընկերության ապագային: Նախկին խորհրդային բլոկի անդամ չորս պետություններն ընդգծում են, որ ուզում են նոր մակարդակի բարձրացնել ԵՄ հարաբերությունները երկրների հետ, որոնք կիսել են նույն ճակատագիրը՝ ավելի քան 70 տարի անցկացնելով խորհրդային բռնապետության ներքո: «Հունիսին կայանալիք գագաթաժողովում, որտեղ Եվրամիությունը պատրաստվում է նոր քաղաքականություն հաստատել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ, մենք կձգտենք երաշխավորել, որ Արևելյան գործընկերությունը պահպանի իր ռազմավարական կարևորությունն ու գերակայությունը Եվրամիության արտաքին քաղաքական ուղեգծում, - հայտարարում է Վիշեհրադյան քառյակը: - Բրյուսելի ապագա քաղաքականությունը պետք է վստահելի, դինամիկ և գրավիչ լինի գործընկերների համար»:


Համատեղ հայտարարությունը միաժամանակ ընդգծում է, որ այդ համագործակցությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների և սկզբունքների՝ ժողովրդավարության, օրենքի գերիշխանության, անկախ դատական համակարգի ու ազատ շուկայական հարաբերությունների վրա: Ինչպես նախկինում, հիմա էլ եվրոպական կողմն ընդգծում է՝ որքան տեսանելի և խոր կլինեն այս ուղղությամբ բարեփոխումները, այնքան մեծ կլինի տրամադրվող քաղաքական, ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:
Մարտի վերջին Եվրահանձնաժողովը որոշել էր Հայաստանին 92 միլիոն եվրո հատկացնել անհետաձգելի ծախսերի համար: Աջակցության այս ծավալով Հայաստանը երրորդն է Ուկրաինայից ու Վրաստանից հետո և փաստացի Բրյուսելից կստանա ավելի մեծ ֆինանսական օգնություն, քան Մոլդովան, որի հետ Եվրամիությունը 2014-ին Ասոցացման համաձայնագիր է ստորագրել:


Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անհատույց և անտոկոս տրամադրվող այդ գումարը պետք է ծախսվի Հայաստանի առողջապահական համակարգին անհրաժեշտ բժշկական սարքեր ու պարագաներ ձեռք բերելու, ճգնաժամից առավել տուժած մարդկանց աջակցելու և գործարարներին արտոնյալ վարկեր տրամադրելու նպատակով:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ