Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 1,5 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 1,5 միլիոնը
09.04.2020 | 17:53

Աշխարհում նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է մեկուկես միլիոնը, զոհերի թիվը` 88,5 հազարը, բուժվել է 330 000 մարդ: Վարակվածների թվով առաջինը ԱՄՆ է՝ գրեթե 430 000 մարդ: Անցած 24 ժամում 30 000 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1900 մարդ: ԱՄՆ-ում համաճարակից մահացել է 15 000 մարդ:
Իսպանիան վարակվածների թվով երկրորդն է՝ վիրուսը հայտնաբերվել է 148000 բնակչի մոտ, մահացել է 15 000 մարդ:


Երրորդն Իտալիան է՝ 140 000 դեպք, մահացել է 17,5 հազար մարդ: Մահացության մակարդակը Իտալիայում ամենաբարձրն է աշխարհում:
Կորոնավիրուսի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կարծիքը, երբ երեկ հոսպիտալացվեցին «Ռոսատոմ»-ի 15 աշխատակիցներ, որոնք եկել էին մասնակցելու բելառուսական Օստրովեց քաղաքի ատոմակայանի կառուցման աշխատանքներին: Լուկաշենկոն մինչ օրս կտրականապես դեմ էր հակահամաճարակային միջոցառումներին:


Ռուսաստանում կրկին ռեկորդային աճ է գրանցվել վերջին մեկ օրում`1175 դեպք: Ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել մոտ 8 700 դեպք: Պաշտոնական տվյալներով՝ 70 մարդ մահացել է:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ