«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Ապրիլի 8-ին վարակազերծվել է 338 հանրային նշանակության վայր

Ապրիլի 8-ին վարակազերծվել է 338 հանրային նշանակության վայր
09.04.2020 | 17:54

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Ապրիլի 8-ին վարակազերծվել են 338 հանրային նշանակության վայրեր, 161-ը առևտրային կազմակերպություններ են: Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Մասիսի, Տաշիրի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության շենքը, մարզային 7 բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ:
Վարակազերծվել են Կապանի շուկան, Գյումրիի շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքում գտնվող 55 երկաթյա տաղավարները և 50 խանութները, 7 բազմաբնակարան բնակելի շենքեր, 24 բանկոմատներ, 16 բանկային և վարկային կազմակերպություններ և 22 այլ կազմակերպություններ:


Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ