Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մհեր Գրիգորյանը՝ բնակչությանը կոմունալ վճարներից ազատելու մասին

Մհեր Գրիգորյանը՝ բնակչությանը կոմունալ վճարներից ազատելու մասին
09.04.2020 | 17:59

Կարծում եմ՝ կոչերը և անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի՝ կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով կորոնավիրուսի և արտակարգ դրության հետևանքները մեղմելու համար բնակչությանը կոմունալ վճարների բեռից ազատելու վերաբերյալ հարցին։ «Հարցին զուգահեռ (կոմունալ վճարներից ազատելու հարցին) պետք է նշվի` ում ազատել, ինչպես ազատել, ինչ չափով ազատել։ Հակառակ դեպքում՝ հարցը առնվազն կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց։ Մենք, այնուամենայնիվ, պետք է աշխատենք թիրախներով և թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով։ Ավելի կարևոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախային խմբերի խնդիրը»,- ասաց փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն արդեն ընդունել է հակաճգնաժամային 10 փաթեթ, որոնցից 6-ն արդեն ուժի մեջ են.«6 միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել էր 3 մլրդ 670 մլն դրամ։ Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, սա երկու օրվա ցուցանիշ է»։
Փոխվարչապետի խոսքով՝ սոցիալական միջոցառումները դիսկրետ են, բայց դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը ցանկանում է ավելի շատ թիրախավորված միջոցառումները կյանքի կոչել։ «Մենք, իրոք, պետք է օժանդակենք անձանց, որոնք առավելագույնը կարիքն ունեն օժանդակության այս պահին, և որպեսզի վերականգնենք վաստակի հաշվեկշիռը երկրում։ Կարծում եմ՝ դա կհաջողվի անել»,- ասաց նա։ Տնտեսական միջոցառումների ընթացքի մասին Մհեր Գրիգորյանը նշեց․«Մենք ճշգրտումներ անում ենք և կանենք, որովհետև բիզնեսից ինպուլսներ ենք ստանում։ Դրանք, իհարկե, քննարկվում են, վերլուծվում են, և մեր հնարավարությունների մաքսիմալ թիրախային նպատակներից ելնելով՝ մենք կներառենք, պայմանները կփոփոխենք այնքան, ինչքան կզգանք, որ բաց են մնացել պոտենցիալ մասնակիցները»։

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ