Չեմ բացառում, որ պետական պարտքը կավելանա, որևէ խնդիր չեմ տեսնում դրա հետ կապված՝ ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետի կարծիքով՝ դեռ վաղ է հայտարարել նոր պարտքի չափի, ժամանակի մասին։ «Ելնելով այսօրվա իրավիճակից՝ կարծում եմ՝ դեռ վաղ է թվային գնահատականներ տալը։ Դրա մասին մտածել պետք է, բայց որոշումներ կայացնել և թվեր հնչեցնելը դեռ վաղ է։ Նույնիսկ աշխարհում իրադարձություններն այնպես են զարգանում, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի մեր անելիքներն ավելի ճշգրտված լինեն։ Իհարկե, մտածում ենք, իհարկե կան սցենարներ, բայց այս պահին չէի ցանկանա հնչեցնել դրա պահի և չափի վերաբերյալ հստակ տեղեկություններ»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը։